Արթնացեք․ մթերքներ, որոնք սուրճից ոչ պակաս են աշխուժացնում
ՖՈՏՈ
Գիտնականները մինչ օրս չեն կարողանում միասնական կարծիք հայտնել սուրճի մասին։ Նրանցից ոմանք ասում են՝ սուրճը վնասակար է, մի խմեք, մյուսներն ասում են՝ օրական 3 բաժակ սուրճը տարբեր հիվանդություններ է բուժում։ Նրանք, ովքեր որոշել են հրաժարվել առավոտյան սուրճից, հարցի առաջ են կանգնում՝ ինչպես առավոտյան արթնանալ ու աշխուժանալ։
Ահա մթերքների ցանկը, որոնք սուրճից ոչ պակաս են առույգացնում։
Խնձոր
Անգլիացիներն ասում են՝ օրական մեկ խնձորը կօգնի խուսափել բազմաթիվ խնդիրներից։ Դրանում առկա ածխաջրերն օգնում են արագ արթնանալ։
Վարսակ
Վարսակի շիլան նույնպես կարող է արթնացնել ու ուժեր հաղորդել՝ շնորհիվ դրանում առկա վիտամինների։
Մեղր
Մեղրը բնական շաքար է պարունակում, որոնք օգնում են օրգանիզմին աշխուժանալ։
Ձու
Ձուն հարուստ է պրոտեիններով, որոնք կարեւոր են ուղեղի համար։ Այն հիանալի թարմացնում է ուղեղը։
Կակաո
Սուրճին առավոտյան հիանալի կերով կարող է փոխարինել մեկ բաժակ կակաոն։ Համեղ է եւ օգտակար։
Թուրինջ
Թուրինջի անգամ հոտն է աշխուժացնում։ С վիտամինը հիանալի արթնացնում է օրգանիզմը։
Պատրաստեց Past.am-ը:




















































