Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եվրատեսիլ»-ում Մալթայի ներկայացուցիչը՝ Հայաստան այցի եւ Իվետա Մուկուչյանի մասին (լուսանկարներ, տեսանյութ)

ԼԱՅՖ

Style.news.am-ը գրում է.

«Եվրատեսիլ» 2016-ի Մալթայի ներկայացուցիչ Իրա Լոսկոն պրոմո-տուրի շրջանակներում ապրիլի 3-ին այցելել է Հայաստան։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին ասել է, որ նախքան թռիչքը տեղեկացել է Լեռնային Ղարաբաղում տիրող հակամարտության մասին, սակայն չի հետաձգել իր այցը։ 

«Ինձ ասել էին, որ այստեղ ապահով չէ, բայց ես հետ չկանգնեցի եւ ցանկացա գալ եւ լինել Հայաստանում։ Իհարկե, ինձ հաճելի չէ այս իրավիճակը, բայց շատ կարեւոր է, որ իմ երգի միջոցով ես քարոզեմ խաղաղություն: Ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում ցանկանում եմ, որ խաղաղություն տիրի եւ պատերազմական իրավիճակներ չլինեն»,- ասել է երգչուհին, որը Հայաստան է եկել նաեւ Իվետային ավելի լավ ճանաչելու նպատակով:  Ի դեպ գեղեցկադեմ Իրան ձեռնունայն չէր եկել Հայաստան։ Նա Իվետայի համար Մալթայից գիրք է բերել, որը պատմում է Մալթայի մասին է։ 

Երգչուհին նշեց, որ շատ է հավանել մեր մասնակցին. «Իվետան շատ գեղեցիկ, տաղանդավոր, դինամիկ երգչուհի է։ Շատ ուրախ եմ, որ ճանաչում եմ նրան։ Երկուսիս մեջ էլ ընդանուր բաներ կան։ Իմ եւ Իվետայի գլխավոր նմանությունն այն է, որ երկուսս էլ մեծ ոգեւորությամբ ենք անում այն, ինչ անում ենք»։ 

Երգչուհին նաեւ երկու ազգությունների մեջ է տեսնում նմանություն։ Նրա խսքով՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Մալթայում մարդիկ շատ հյուրընկալ են։ Երկու ազգերն էլ կարեւորում են ընտանեկան ջերմությունը։ 

Իրա Լոսկոն Հայաստանում մնացել է ընդամենը երկու օր։ Նա ցավով է նշում, որ շատ քիչ ժամանակ է ունեցել եւ շատ տեղեր չի գնացել։ 

«Իսկապես հրաշալի երկիր է Հայաստանը։ Եղել եմ Գառնիում, Գեղարդում։ Համտեսել եմ հայկական կերակրատեսակներ, որոնք անմահական համ ունեին։ Ինձ շատ է դուր եկել հայկական բանջարեղենի թարմությունը, մուրաբաները եւ հայկական լավաշը»,-ասել է Իրան։

Երգչուհին նշեց, որ արձակուրդներին մեծ սիրով նորից կգա Հայաստան, քանի որ տեղի բնությունը նրան շատ է դուր եկել։

«Իվետան շատ է պատմել Հայաստանի տեսարժան վայրերի մասին։ Նա ասել է, որ լեռներում կարող ենք պիկնիկի գնալ։ Իսկապես, կցանկանայի ավելի շատ բան տեսնել այստեղ»,- ավելացրել է երգչուհին։

Անդրադառնալով եվրատեսիլյան իր Walk on Water երգին` Իրան նշել է. «Երգն այն մասին է, որ անհնարին ոչինչ չկա եւ ամեն մարդ կարող է տեսնել այդ երգի մեջ իրեն։ Հաճույքով եւ մեծ զգացողությամբ եմ այն կատարում։ Կարծում եմ` հենց դրա համար էլ մարդիկ պետք է քվերակեն այս երգի օգտին»։ 

Իրան լսել է նաեւ Իվետայի «Love Wave» երգը. Իր իսկ խոսքով՝ շատ է հավանել թե երգը, թե տեսահոլովակը. «Շատ եմ հավանել։ Կարծում եմ, որ տարբերվող երգ է։ Այն ժամանակակից է եւ յուրահատուկ հնչողություն ունի, ինչը շատ է կարեւորվում վերջին շրջանում «Եվրատեսիլում»: Համոզված եմ՝ բեմականացումն էլ նույնքան յուրահատուկ կլինի։ Բնականաբար, չեմ կարող ասել, թե որ հորիզոնականները կզբաղեցնեն մեր երգերը, բայց վստահ եմ՝ տասնյակի մեջ կլինենք»,- ասել է երգչուհին։ 

Բացի Իվետայի երգից, Իրա Լոսկոն հավանել է նաեւ Ֆրանսիայի, Իսրայելի եւ Իսպանիայի ներկայացուցիչների կատարումները:

Լրագրող եւ Լուսանկարիչ՝ Մելինե Տոնոյան

 

 

Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համարՏղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգուՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին