Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուս պատգամավորներն անդրադարձել են ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մտահոգություններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եթե Ռուսաստանը հրաժարվի Ադրբեջանին զենք վաճառելուց, այդ տեղը միանգամից կզբաղեցնի ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը՝ անդրադառնալով հայկական կողմի արտահայտած մտահոգություններին՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ: «Պետությունների միջև զենքի առքուվաճառքը միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, և դա որևէ մեկին չի զարմացնում: Զենքի վաճառքն ավելի շատ տնտեսական, քան քաղաքական հարց է: Ադրբեջանը բացի ռուսականից, գնում է նաև իսրայելական և ուկրաինական զենք: Իսկ եթե Ռուսաստանը հրաժարվի այդ պետությանը զենք վաճառելուց, այդ տեղն անմիջապես, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը: Իսկ այդ զենքերը կարող են ավելի մահաբեր ու սարսափելի լինել»,-  նշեց Չեկալինը:

Նա հավելեց, որ կրակում է ոչ թե զենքը, այլ մարդը: «Դրա համար հարկավոր է աշխատել քաղաքական գործիչների, հասարակությունների հետ, և այդ դեպքում ոչ ռուսական, ոչ էլ մեկի այլ երկրի զենք չի կրակի: Եթե դուք մտածում եք, որ այդ զենքը չի կրակի, եթե լինի ոչ թե ռուսական, այլ եվրոպական, ապա սխալվում եք: Այն կկրակի ավելի մեծ ուժով»,- ասաց Չեկալինը:

Նրա խոսքով՝ մարդկային կորուստներից խուսափելու միակ ճանապարհը խաղաղ գործընթացն է: «Եթե այսօր որևէ մեկը հույսը դնում է ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման վրա, դա անուղղելի աղետ կլինի տարածաշրջանի համար: Դա պատմական սխալ կլինի: Սա իմ տեսակետն է: Ես շատ թեժ կետերում եմ եղել և կարող եմ պնդել, որ այդպես է»,- եզրափակեց Չեկալինը:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամ Ալեքսեյ Կոնդրատևն էլ ընդգծեց, որ իրենց նպատակն է, որ տարածաշրջանում առկա զենքը երբեք չկիրառվի ոչ որևէ երկրի զինված ուժերի, ոչ էլ ահաբեկչական խմբավորումների կողմից: «Մենք չենք կարող լիովին հրաժարվել զենքից, քանի որ պետությունները իրենց երկրի ազգային անվտանգության հիմնական երաշխավոր համարում են իրենց զինված ուժերը: Սակայն մեր նպատակն է հասնել նրան, որ զենքը ագրեսիվ նպատակով կիրառելու ցանկություն ունեցողները հրաժարվեն դրանից»,- նշեց ռուս պատգամավորը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՌԴ-ն Ադրբեջանին չի ստիպել հրաժարվել զենքն ագրեսիվ նպատակներով օգտագործելուց, Կոնդրատևը պատասխանեց. «Ռուսաստանի Դաշնության նախագահը բանակցություններ է վարել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, ինչից հետո չորսօրյա պատերազմը դադարել է: Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանն իր պարտավորությունների կատարման երաշխավորն է: Իսկ մեր աշխատանքները հիմա միտված են նման իրավիճակները բացառելուն»,- եզրափակեց նա:

 

Հութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Վարկերի հետ կապված փոփոխություններ կլինենՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել