Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հրանուշ Հակոբյանն ընդունել է «Արմինյըն միրոր սփեքթեյթը» և «Զարթոնք» պարբերականների խմբագիրներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ցեղասպանության տարեդարձի ապրիլյան ու նաև Լեռնային Ղարաբաղում վերջին տագնապալի օրերին հայրենի ժողովրդին զորակցելու առաքելությամբ Հայաստանում է գտնվում Թեքեյան մշակութային միության (ԹՄՄ) Նյու Յորքի Մհեր Մկրտչյան թատերախումբը՝ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի,՛ Դատարանն է Գալիս» ներկայացումով: Այս մասին  տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ապրիլի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց թատերախմբի պատասխանատու,  «Արմինյըն միրոր սփեքթեյթը» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Վարդիվառյանին, «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Պայծիկ Գալաջյանին, թատերախմբի ատենապետ Հարութ Չաթմաջյանին:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց Հայ ժողովրդի համար  բախտորոշ ու օրհասական պահերին Սփյուռքի բոլոր կառույցների ու անհատների կողմից Հայրենիքն ամեն ինչից վեր դասելու մշտագո վճռականությունը, միասնական կամքն ու պատրաստակամությունը՝ աջակցելու ու զորակցելու Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակին՝ փաստելով, որ միշտ եղել ու մնում են Հայրենիքի կողքին: Նախարարը մասնավորապես նշեց. «Մեր առաջնահերթ խնդիրը Հայաստանի և Արցախի անվտանգությունն է: Պետք է ամեն ինչ անենք Հայաստանի, հայկական բանակի հզորացման համար»:

Հակոբ Վարդիվառյանն իր պատասխան խոսքում շեշտեց. «Նյու Յորքի մկրտչյանականները հայրենասիրական ոգու բարձր գիտակցությամբ են գալիս  Հայաստան, գալիս են մեկ անգամ ևս զորանալու մայր հողով, հայրենիքով, Սարդարապատով, Ծիծեռնակաբերդով ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով:  Գալիս են Հայաստան, հայրենիք, մեր ժողովրդին, մշակույթին ու ազգային ժառանգությանը ծառայելու իրենց ուխտը վերանորոգելու,:  Նրանք անմահների՝ Վահան Թեքեյանի, Արշակ Չոպանյանի ու Միհրան Տամատյանի ժառանգորդներն են, որոնք իսկական հայրենասիրության օրինակները եղան իրենց ողջ կյանքի ը նթացքում: Որովհետև հայրենասիրությունը չի ճանաչում գաղափարախոսություն, քաղաքական վարդապետություն կամ հատվածական քարոզչություն: Պիտի վերադառնանք՝ վերանորոգված հայրենասիրությամբ ու հավերժական Արարատի տեսիլքով ջերմացնելու նյույորքահայության ազգային զգացումները»:

Թեքեյան մշակութային միության (ԹՄՄ) Նյու Յորքի Մհեր Մկրտչյան թատերախմբի հյուրախաղերի հովանավորությունը ստանձնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 

 

Թրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել