Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ադրբեջանցին չէր սպասում, որ 18 տարեկան զինվորն այդպես կկռվի փորձառուների դեմ». վիրավոր ավագ լեյտենանտն օր առաջ ուզում է վերադառնալ ծառայության

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Blognews.am-ը գրում է.

Շարունակելով ներկայացնել Արցախի սահմանները պաշտպանած վիրավոր զինվորների պատմությունները՝ BlogNews-ը զրուցել է 33-ամյա ավագ լեյտենանտ Արամ Աբրահամյանի հետ։ Նա այն տղաներից է, ով այնպիսի պատրաստակամությամբ է խոսում սահման վերադառնալու մասին, որ նույնիսկ ավելորդ ես համարում այդ մասին հարցը։ Արամն ամուսնացած է, 2 դուստր ունի՝ 5 տարեկան և 2 տարեկան, սեպտեմբերին կրկին հայր է դառնալու։ Ասում է՝ Աստված ինձ պահեց, որ տեսնեմ երեխայիս։

Արամն ապրիլի 2-ից մասնակցել է Թալիշի թեժ մարտերին, որոնց ժամանակ նրանք հետ են գրավել մեր դիրքերը, ապրիլի 4-ին վիրավորվել է։ «Առավոտյան բարձրացանք դիրքեր՝ մեր 18-ամյա զինվորներին օգնելու կանխել թշնամու առաջխաղացումը։ Բարձրանալուց մոտ 20 րոպե հետո սկսվեց հակառակորդի արկերի տարափը, որի ժամանակ էլ վիրավորվեցի»,- ասաց Արամը, ում հիմնական խնդիրը կապված է ձախ ոտքի հետ. նրան վիրահատել են Ստեփանակերտում, ապա՝ Երևանում։ «Փառք Աստծո, շատ լավ եմ պրծել։ Հուսով եմ՝ հետագայում էլ չի խանգարի ծառայաությանս, կշարունակեմ այնպես, ինչպես նախկինում ու նույնիսկ կվազեմ։ Մեր տղաները դեռ էնտեղ են։ Չգիտեմ՝ ինչ իրավիճակ է, հեռախոսով չեմ խոսում այդ մասին, միայն իմանում եմ՝ ոնց են, ես էլ ասում եմ լավ եղեք, դուխներդ չգցեք, ձեզ հետ եմ, սպասեք, ապաքինվեմ, գամ։ Ճիշտ է, բժիշկներն ինձ ասել են, որ մոտ 5 ամիս է պետք ապաքինվելու համար, բայց փորձում եմ ավելի շուտ ապաքինվել, հասնել տղերքին»,- ասաց նա ու շնորհակալություն հայտնեց հոսպիտալի բժշկական անձնակազմին՝ հոգատարության ու պրոֆեսիոնալ վերաբերմունքի համար։

Անդրադառնալով մարտերին՝ Արամը նշեց, որ Ադրբեջանի կողմից միայն  փորձառու հատուկ ջոկատայիններ էին մասնակցում կռվին, սակայն մեր 18 տարեկան զինվորները չեն փախել կամ ընկճվել, մարտնչել են մինչև արյան վերջին կաթիլը. «Նույնիսկ վիրավոր վիճակում տղերքը մինչև վերջ կռվել են։ Կարծում եմ՝ այս պատերազմը կարճ տևեց, որովհետև ադրբեջանցիները հասկացան, որ մենք պատրաստ ենք պաշտպանել մեր հողերը, պետք լինի, առաջ էլ կգնանք։ Ոչ մի ադրբեջանցի չէր սպասում, որ 18 տարեկան զինվորը կարող է այդպես կռիվ տալ փորձառուների դեմ            ՝ այն էլ քանակական այդպիսի  տարբերությամբ։ Հավատացեք, 4 զինվորը պայքարել է մոտ 30-40 ադրբեջանցու դեմ։ Բնականաբար, զինվորների համար հեշտ չէ. դու մարդ ես սպանում, կողքիդ ընկերդ է ընկնում։ Դա չի կարող ազդեցություն չունենալ գիտակից մարդու վրա։ Այն, ինչ տեսել եմ, դժվար թե վերանա իմ միջից։ Ցանկացած զինվոր ամեն անգամ դա հիշելուց վերապրելու է, բայց սա նաև մեծ փորձ է մեր զինվորների համար. հոգեպես ավելի կայուն են դառնալու։ 6 ամսվա զինվորը, որ այսօր պատերազմի դաշտում էր, մեկուկես տարի դեռ ծառայելու է, եթե այդ ընթացքում թուրքն էլի ոտնձգություններ անի, մեր զինվորն ավելի փորձառու է լինելու»,- ասաց նա։

Ավագ լեյտենանտը նկատեց, որ մեզ համար սա գոյության կռիվ է, իսկ հակառակորդն արժեքներ չունի։ «Իրենք դիապիղծ են, մարդկային ուղեղից վեր բաներ են անում, դիակը  մասնատում են, այլանդակում, թույլ չեն տալիս, որ դին գոնե հասնի ծնողին։ Ծնողը չգիտի էլ՝ դա իր տղա՞ն էր, թե՝ ոչ։ Իրենց արածները պետք է ամբողջ աշխարհին ներկայացնել, որ տեսնեն՝ ինչի են ընդունակ նրանք։ Մեր ազգն այդպիսին չէ, մեր տղերքը չեն էլ վախենում դրանից։ Մենք դարեր շարունակ պայքարել ենք ու միշտ պայքարելու ենք։ Ոչ ոք չէր սպասում, որ մեր ազգը մեկ մարդու պես կկանգնի ոտքի ու կգնա սահման՝ իր հայրենիքը պաշտպանելու։ Ամեն մեկի համար հայրենիքը սկսվում է իր ընտանիքից։ Եթե դու կարողանում ես պահել ու պաշտպանել քո ընտանիքը, կպաշտպանես նաև հայրենիքդ։ Ես ամուսնացած եմ, ունեմ 2 դուստր, երբ պատկերացնում եմ՝ ինչ կլինի, եթե հասնեն  իմ տուն, դա ինձ ավելի է գազազացնում, վախն իմ միջից դուրս է գալիս»,- շեշտեց Արամը։

Արամը նշեց, որ մեր ազգի միակ թույլ կողմը դավաճաններն են, ովքեր չնչին գումարով դավաճանել են ազգին՝ առանց մտածելու, թե ինչ կանի էդ թուրքը, եթե սահմանն անցնի, հասնի էստեղ. «Եթե ինչ-որ մեկն ասի՝ ես դրանից չեմ վախենում, չեմ հավատա։ Չի կարող նման բան լինել։ Ցանկացած ոք ունի վախ, բայց երբ պատկերացնում է, որ իր թիկունքում իր մայրն է, կինը, երեխաները, ժողովուրդը, միայն առաջ է գնում՝ ապացուցելու, որ թուրքը չի կարող հասնել նրանց։ Դա լինում է արյան գնով և շատ դժվար է, բոլորի մայրերն էլ կուզեին, որ իրենց տղաներն ինչ-որ կերպ տուն գային, թեկուզ հաշմանդամ, բայց գային... Անձամբ ես դավաճաներին հրապարակում կայրեի։ Այ իրենց պիտի հանձնենք թուրքերին, նրանք դավաճաններին էլ չեն խնայում, որովհետև մտածում են, որ եթե իր հայրենիքն է դավաճանել, իրենց հաստատ կդավաճանի։ Թող  ոչ ոքի մտքի ծայրով չանցնի, որ մեր ազգին կարելի է դավաճանել»։

Անդրադառնալով զինադադարի մասին որոշմանը՝ ավագ լեյտենանտը նշեց, որ երկիրն ունի Գերագույն գլխավոր հրամանատար, ով էլ կայացնում է որոշումները.  «Մարդկային տեսանկյունից ճիշտ որոշում էր, որովհետև եթե չդադարեր, ավելի շատ զոհեր էին լինելու։ Եթե իրենք խլած լինեին մեր նախիների արյունով ազատագրած հողերը, ճիշտ որոշում չէր  լինի, բայց, Փառք Աստծո, իրենք չեն  կարողացել առաջ գալ, մենք պաշտպանել ենք մեր հողերը։ Ես ծառայում եմ հայրենիքիս ու իրավունք էլ չունեմ զբաղվելու քաղաքականությամբ։ Լավ կլինի, որ ամեն մեկն իր գործով զբաղվի։ Եթե մեր Գերագույն գլխավոր հրամանատարն ասի՝ պիտի հասնեն Բաքու, կհասնենք նաև Բաքու»։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ ԶաքարյանԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը շարունակվում են. ոստիկանությունը ներկայացրել է արդյունքները (տեսանյութ) Հայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվի Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Նոր փոփոխություն բանակի հետ կապվածՌուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ո՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած սպառնալիքի Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Ի՞նչ է թաքնված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի հետևումԻրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Թուրքիայի նավեր են անցել են Հորմուզի նեղուցով Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ ՄանուկյանՆույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Ինչո՞ւ է կրկին թեժացել Քոչարյանի թեմանՀայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Հայ զինծառայող է վիրավորվելԱմիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Նոր սկանդալ ընտրությունների շուրջԻսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters