Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մադրիդյան սկզբունքները, խաղաղապահներն ու Արցախի անվտանգության իրական երաշխիքների հարցը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

2016թ. ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած նոր պատերազմական գործողությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ստանձնած գրավոր և բանավոր որևէ պարտավորություն Ադրբեջանի համար արժեք չունի: Բաքվի կողմից կոպտորեն խախտվել է ինչպես 1994թ. զինադադարի համաձայնագիրը, այնպես էլ միջազգային կառույցների առջև ստանձնած պարտավորությունը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ հիմա հարց է առաջանում, թե ի՞նչ պետք է անի Հայաստանն այս իրավիճակում:

Վերջին 20 տարվա ընթացքում բանակցվել են հակամարտության կարգավորման տարբեր փաստաթղթեր: Ամենավերջինը Մադրիդյան սկզբունքներն են և Կազանի փաստաթուղթը: Կազանի փաստաթուղթն այն միակ բանակցված փաստաթուղթն է, որից 2011-ին պաշտոնական Երևանը դրական ակնկալիքներ ուներ: Սակայն Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը արդյունք չտվեց, Ալիևը առաջ քաշեց նոր պահանջներ: Դրանից հետո բանակցային գործընթաց, որպես այդպիսին, չկա:

Հանրությանը մանրամասներով հայտնի չէ, թե ինչ բովանդակություն ունի Կազանի փաստաթուղթը, սակայն, ըստ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, այն դեռևս բանակցությունների սեղանի վրա է: Քառօրյա պատերազմից հետո մինչ օրս միակ հստակ հայտարարությունը, որ արել է Նալբանդյանը, այն է, որ «Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»: Այս պնդումը նորություն չէ, և որևէ մի հայի համար անգամ քննարկման առարկա չէ: Արցախյան հակամարտության ամբողջ էությունը հենց այն է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Բայց Նալբանդյանը չի ասում, թե Արցախը լինելո՞ւ է արդյոք անկախ պետություն, թե՞ գուցե Հայաստանի կազմում: Երկու դեպքում էլ ինչպիսի՞ սահմաններով պետք է Արցախը լինի անկախ կամ միանա Հայաստանին: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը դեռևս տեղ է թողնում բանակցելու, տեղ է թողնում զիջումների, բայց թե ինչ զիջումների, մանրամասներ չեն հաղորդվում: Զիջումների մասին, իրականում, հայտնի է վաղուց: Դրանք 5 կամ 7 տարածքների վերադարձն է` հանրաքվեի արդյունքներով Արցախի անկախությունը Բաքվի կողմից ճանաչելու դիմաց: Այդ մասին շատ է խոսվել, դրա մասին գրված է արդեն իսկ հրապարակված Մադրիդյան փաստաթղթում:

Բայց զիջումների շուրջ խոսակցությունները տեղին կլինեին այն ժամանակ, երբ ընթանում էր խաղաղ գործընթաց: Բաքուն տապալեց այդ գործընթացը, սկսեց նոր պատերազմ, ուստի, ինքնաբերաբար, բանակցությունների բովանդակությունը պետք է փոխվի: Ի վերջո, իրավիճակ է փոխվել, արյուն է թափվել, խախտվել է ստատուս քվոն: Ըստ այդժմ` Մադրիդյան փաստաթուղթը, որի հիման վրա է կազմվել նաև Կազանի փաստաթուղթը, պետք է վերախմբագրվի, Հայաստանը պետք է կոշտացնի իր դիրքորոշումը:

Քառօրյա պատերազմից հետո կրկին արծարծվում է խաղաղապահների տեղակայման հարցը, որն ավելի շատ նկատելի է միջազգային մամուլում և արտասահմանցի փորձագետների մեկնաբանություններում: Խաղաղապահների տեղակայման մասին նշված է նաև Մադրիդյան փաստաթղթում: Կա տեսակետ, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում խաղաղ բանակցություններով հարցը լուծել, ապա պետք է միջազգային խաղաղապահներ տեղակայել նրանց միջև, իբր դա զսպող գործոն կլինի, չեզոք կողմի ներկայությունը չհանդարտեցնի կողմերին: Բայց աշխարհում խաղաղապահների տեղակայման փորձն այլ բանի մասին է խոսում:

Աշխարհի ամենատարբեր կոնֆլիկտային գոտիներում եղել են բազում խաղաղապահ առաքելություններ, ՄԱԿ-ը 60-ից ավելի այդպիսի առաքելություն է իրականացրել, սակայն դրանք գերազանցապես տապալվել են: Խաղաղապահ զորքերը կա՛մ դարձել են հակամարտության կողմ` պաշտպանելով պատերազմող երկրներից մեկին, կա՛մ էլ դարձել են թիրախ երկու կողմից: Նման ամենախայտառակ խաղաղապահ առաքելություններից մեկն իրականացվել է Եվրոպայում:

Խոսքը 1990-ականներին Հարավսլավիայում ռազմական հակամարտությունների մասին է, մասնավորապես Բոսնիա և Հերցեգովինայում, երբ խաղաղապահների ներկայությունը չկանխեց պատերազմը, արյունահեղությունը, անգամ էթնիկ զտումները: Կարելի է օրինակ բերել նաև հետխորհրդային երկրները: 2008թ. ռուս-վրացական պատերազմը նույնպես խաղաղապահները չկարողացան կանխել: Տապալված խաղաղապահ առաքելությունների օրինակներն այնքան շատ են, որ անգամ այսպիսի թևավոր արտահայտություն կա` «Եթե ուզում եք պատերազմ, ապա հրավիրեք խաղաղապահների»:

Այն բացառիկ դեպքերը, երբ խաղաղապահներին հաջողվել է կանխել նոր պատերազմը, կապված է եղել ոչ անմիջականորեն իրենց առաքելության, այլ գերտերությունների կողմից տրված անվտանգության միջազգային երաշխիքների հետ: Այդպիսի օրինակ է Կոսովոյում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը: Կոսովոյում վաղուց դադարեցվել են պատերազմական գործողությունները, բախումները ոչ թե զուտ խաղաղապահների ներկայության կամ միջնորդների կոչերի շնորհիվ, այլ, որ Կոսովոն ճանաչվել է որպես անկախ պետություն ԱՄՆ-ի ու եվրոպական գրեթե բոլոր պետությունների կողմից:

Սերբիան չի ճանաչում Կոսովոն, հակամարտությունը դեռ ամբողջությամբ լուծված չէ, բայց նոր պատերազմի հավանականությունը գրեթե բացառված է, քանի որ Կոսովոն ունի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ և դրանով իսկ անվտանգության հստակ երաշխիքներ: Իսկ Մադրիդյան սկզբունքներում ասվում է, որ Արցախի կարգավիճակը կորոշովի հանրաքվեով, իսկ թե երբ, անհայտ է: Ասվում է, որ հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Արցախի շրջակա տարածքներից, ուր կտեղակայվեն խաղաղապահ ուժեր: Սակայն հստակ չէ, թե երբ է դա արվելու` հանրաքվեից հետո՞, թե՞ առաջ, Բաքուն պարտավո՞ր է ճանաչել հանրաքվեի արդյունքները: Ի վերջո, որքա՞ն խաղաղապահ է լինելու, զինվա՞ծ են լինելու, թե՞ ոչ:

Մի խոսքով` Մադրիդյան փաստաթուղթը, որպես Հայաստանի կողմից բավական մեծ զիջում, այլևս ժամանակավրեպ է: Բաքուն թքեց Հայաստանի այդ զիջումների և միջնորդների, գերտերությունների բոլոր խաղաղասիրական ջանքերի վրա: Հետևաբար, Հայաստանը և միջազգային հանրությունը չպետք է հենց այնպես ներեն Ադրբեջանին քառօրյա պատերազմը: Հիմք ընդունելով այլ հակամարտությունների նախադեպերը, ինչպես, օրինակ՝ Կոսովոյի օրինակը, միջազգային հանրությանը, ամենից առաջ Մինսկի խմբի եռանախագահներին անհրաժեշտ է հասցնել այն միտքը, որ առանց Արցախի կարգավիճակի հստակ որոշման, առանց միջազգային անվտանգության հստակ երաշխիքների Հայաստանի կողմից որևէ զիջում պարզապես անհնար է և որևէ պարագայում չի լինելու: Եթե մինչև 2016թ. ապրիլի 2-ը դա հնարավոր էր, ապա Ադրբեջանի հերթական ռազմական ավանտյուրայից հետո դա բացառվում է:

Տիգրան Խաչատրյան

Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին