Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մասնագետները քայլեր են ձեռնարկում «Հեմոֆիլիայով հիվանդների բուժօգնության ազգային ցանց»-ի ստեղծման ուղղությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանում Հեմոֆիլիայի կենտրոնում հսկվում է հիվանդության բոլոր տեսակներով տառապող 248 հիվանդ, որոնցից 65-ը երեխաներ են: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` աշխարհում հեմոֆիլիա հիվանդության կրող է 400 հազար մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապրիլի 15-ին Երևանում մեկնարկեց «Հեմո ֆիլիայով հիվանդների ախտորոշման և բուժման հեռանկարները Հայաստանում» թեմայով գիտաժողովը` նվիրված Հեմոֆիլիայի համաշխարհային օրվան: Գիտաժողովին մասնակցելու և ռուսական փորձը հայ գործընկերներին փոխանցելու է եկել ՌԴ Մոսկվա քաղաքի Մորոզովի անվան մանկական հիվանդանոցի արյունաբանության բաժանմունքի ղեկավար Յուրի Պետրովը: Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ ԱՆ Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի, Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ասոցիացիայի և «Նովո Նորդիսկ Հեմոֆիլիա» հիմնադրամի ջանքերով:

Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գիտաժողովի հիմնական թեման հեմոֆիլիայի բուժօգնությունը Հայաստանի ողջ տարածքում հասանելի դարձնելու հարցերի քննարկմանն ու իրականացմանն է ուղղված: Այլ կերպ ասած` նրանք փորձում են կյանքի կոչել Հեմոֆիլիայով հիվանդների բուժօգնության ազգային ցանցը: «Այսօր ցավոք սրտի շատ գործընթացներ կենտրոնանում են Երևանում և բարդ վիրահատությունների, տեխնոլոգիաների կիրառման, երբեմն նաև դեղորայքի ստացման համար մարդիկ հասնում են մայրաքաղաք: Եթե կան բարդ վիրահատություններ, որոնք պետք է կատարվեն բարձր մակարդակի հիվանդանոցներում, իհարկե, հիվանդները պետք է գան մայրաքաղաքի լավագույն կենտրոններ, բայց դեղորայքի տրամադրումը, փոքր հետազոտությունները չպետք է կենտրոնացնել Երևանում:  Մարդիկ պետք է կարողանան բուժօգնություն ստանալ իրենց բնակավայրին մոտ բժշկական կենտրոններում»,-ասաց Դաղբաշյանը: Նա ավելացրեց, որ հեմոֆիլիկներ կան Հայաստանի ողջ տարածքում, այդ իսկ պատճառով էլ տեղի և քաղաքային մասնագետներին վերապատրաստում են, որ նրանք կարողանան իրականացնել հեմոֆիլիայի բուժօգնութ յունն արյունահոսությունների ժամանակ, ինչպես նաև տրամադրեն համապատասխան դեղորայքը:

Գիտաժողովի ընթացքում ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, ՀՀ առողջապահության նախարարի անունից արյունաբանության ոլորտում ամբասիր և արհեստավարժ աշխատանքի համար ՀՀ ԱՆ Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մի խումբ աշխատակիցների հանձնեց պատվոգրեր:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության» (ԱՀԿ) և «Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի» (ՀՀՖ) նախաձեռնությամբ 1989 թվականից նշվում է Հեմոֆիլիայի համաշխարհային օրը: Ապրիլի 17-ը կազմակերպիչներն ընտրել են ոչ պատահական. այդ օրը ծնվել է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի ստեղծող Ֆրենկ Շնայբելը: Օրը կոչված է բարձրացնելու արյան մակարդման գործընթացների խախտման հետ կապված ժառանգական հիվանդության վերաբերյալ իրազեկությունը և համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռելու այն խնդիրներին, որոնց հետ բախվում են հեմոֆոլիայով հիվանդները: Հայաստանում Հեմոֆիլիայի համաշխարհային օրը նշվում է 2006 թվականից:

Հեմոֆիլիան ժառանգական ծանր հիվանդություններից է՝ պայմանավորված արյան մեջ մակարդման գործոնների պակասով: Հիվանդությունը բնութագրվում է արյան մակարդման խանգարմամբ և արտահայտվում է հաճախակի արյունազեղումներով հոդերում, մկաններում և ներքին օրգաններում: Կենսական կարևորություն ունեցող օրգաններում արյունազեղումները կարող են հանգեցնել հիվանդի մահվան, իսկ հաճախակի արյունազեղումները հոդերում բերում են վաղ հաշմանդամության: Ժամանակակից հնարավորությունները թույլ են տալիս ախտորոշել հեմոֆիլիան դեռևս նորածնային շրջանում: Հիվանդության դեպքերի կեսը կրում է ընտանեկան բնույթ: Ժառանգական մեխանիզմի հետևանքով հիվանդությունն ի հայտ է գալիս տղամարդկանց մոտ: Կանայք հեմոֆիլիայի գենը կրողներն են: Վաղ տարիքից պակաս գործոնի կանխարգելիչ ներարկումները թույլ են տալիս բացառել արյունահոսությունները, ներհոդային և մկանային արյունազեղումները և կանխել հաշմանդամությունը: Հակահեմոֆիլային պատրաստուկներով բուժումն ունի իր առավելությունները, սակայն դեղորայքի ամբողջ ծավալով ապահովումը թանկարժեք է: Մեկ հիվանդի հակահեմոֆիլային պատրաստուկի տարեկան պահանջարկի արժեքը կազմում է 12-13 հազար ԱՄՆ դոլար:

2003թ. ՀՀ առողջապահության նախարարության և Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի միջև կնքված հուշագրի շրջանակներում ՀՀ ԱՆ Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին հատկացվում են հակահեմոֆիլային գործոններ: Աջակցում է նաև շվեյցարական «Նովո Նորդիսկ Հեմոֆիլիա» հիմնադրամը, որի տրամադրած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել լաբորատոր-ախտորոշիչ սարքեր, շարժական սոնոգրաֆ, ստեղծվել է միջազգային չափանիշներին համապատասխան հեմոֆիլիայի բուժական ուղեցույց, ինտերնետային կայք և հիվանդների առցանց ռեգիստր, մակարդելիության լաբորատորիայում ներդրվել են արյան մակարդելիության ժառանգական հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդներ, ինչպես նաև արտերկրում վերապատրաստվել են մասնագետներ:

Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ ԶաքարյանԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը շարունակվում են. ոստիկանությունը ներկայացրել է արդյունքները (տեսանյութ) Հայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվի Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Նոր փոփոխություն բանակի հետ կապվածՌուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ո՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած սպառնալիքի Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Ի՞նչ է թաքնված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի հետևումԻրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Թուրքիայի նավեր են անցել են Հորմուզի նեղուցով Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ ՄանուկյանՆույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Ինչո՞ւ է կրկին թեժացել Քոչարյանի թեմանՀայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Հայ զինծառայող է վիրավորվելԱմիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Նոր սկանդալ ընտրությունների շուրջԻսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters