Երևան, 24.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կորյուն Նահապետյանը ռուս գործընկերներին ներկայացրեց ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան և նրանց հրավիրեց այցելել Արցախ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստը: Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺպաշտպանությանա զգային անվտանգության և ներքին հարցերիմշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի առաջարկով մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին Արցախում ընթացող թեժ մարտերի ընթացքում  զոհված հայ զինծառայողների հիշատակը:

Այնուհետև իր ելույթում Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերություններում միջխորհրդանական համագործակցությունը մեծ նշանակություն ունի: «Այդ շրջանակներում կարևորվում է պաշտպանության և անվտանգության ոլորտների խորհրդարանական հանձնաժողովների միջև կապերի ամրապնդումը, հրատապ և արդիական հիմնահարցերի վերաբերյալ քննարկումների կազմակերպումը: Համատեղ նիստի օրակարգում ընդգրկված են Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակը, զարգացումները, մարտահրավերները և սպառնալիքները, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական և ռազմաարդյունաբերության ոլորտներում համագործակցության խորացման խորհրդարանական աջակցությունը, միջազգայինահաբեկչության, ծխայրահեղականության և այլատյացության դրսևորումների հակազդումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նահապետյանը:

Նա հիշեցրեց, որ ապրիլի 2-5-ը Ադրբեջանը նախապես պլանավորած լայնածավալ ռազմական գործողություններ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ: «Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են ծանր հրետանի, զրահատեխնիկա, այդ թվում Ռուսաստանից ձեռք բերված «Սմերչ» և ТОС-1 համակարգեր: 1994 թ. զինադադարի հաստատումից հետո նման մասշտաբի ռազմական գործողություններ չեն գրանցվել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան ստեղծել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ տարածաշրջանի համար: Մենք մեր գործընկերների հետ շփումներում բազմիցս հնչեցրել ենք մեր մտահոգությունները Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիայի վերաբերյալ՝ հաշվի առնելով մեծաքանակ հարձակողական սպառազինության ձեռք բերումը, պետական բարձր մակարդակով ուժի կիրառման սպառնալիք պարունակող հայտարարությունները, բանակցային գործընթացում այդ երկրի ապակառուցողական քայլերը, միջադեպների հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրման մերժումը, առաջնագծից դիպուկահարներին հեռացնելու առաջարկների մերժումը և ապակայունացնող այլ դրսևորումներ»,- ասաց պատգամավորը:

Կորյուն Նահապետյանը հավելեց, որ վերլուծությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ներքաղաքական և տնտեսական խորը ճգնաժամը և Թուրքիայի բացահայտ ռազմաքաղաքական օժանդակությունը նույնպես Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դրդապատճառներ են: «Թեև ապրիլի 5-ին պայմանավորվածություն էր ձեռք բերվել կրակի դադարեցման մասին, Ադրբեջանը շարունակում է խախտել այն՝ օգտագործելով ականանետներ, նռնականետներ և դիպուկահարներ: Հարգելի ռուս գործընկերներ, առաջարկում եմ միասին այցելել Լեռնային Ղարաբաղի Հսանրապետություն, որտեղ ինքներդ կտեսնեք քառօրյա պատեր ազմի թողած հետքերը և կլսեք շարունակվող կրակոցների ձայները»,- ընդգծեց Նահապետյանը:

Նա ցավով նշեց, որ Ադրբեջանի՝ ռազմական հանցագործություններով զուգորդված գործողությունների հետևանքով հայկական կողմն ունեցել է նաև մարդկային կորուստներ: Պատգամավորը նկատեց, որ Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված հանցավոր գործողությունները ոչնչով չեն տարբերվում «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական կազմակերպությունների գործելաոճից: «Վայրագությունները հասել են այն աստիճանի, որ ադրբեջանական հրոսակախմբերը կտրել են մարդկանց գլուխներն ու ականջները, անարգել զոհված զինծառայողների մարմիններÕ ¨ և այդ ամենը տարածել սոցիալական ցանցերում՝ հրամցնելով հանրությանը: Ի պատիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի քաջարի զինվորների՝ հնարավոր եղավ սանձել հակառակորդին՝ հասցնելով նրան արժանի հակահարված: Ցավով պիտի արձանագրեմ, որ ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը հանդես չեկավ հասցեական հայտարարություններով: Այդուհանդերձ, մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանխաղաղ կարգավորման բանակցային գործընթացում: Նշանակալի են նաև կրա կի դադարեցման պայմանավորվածության հարցում Ռուսաստանի միջնորդական ջանքերը»,- ասաց Նահապետյանը՝ հավելելով, որ Ռուսաստանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հանդես են եկել անհեռատես և անզգույշ հայտարարություններով, որոնք արդարացիորեն բացասական արձագանք են առաջացրել հայ հասարակության շրջանում:

Նրա խոսքով՝ խաղաղության, կայունության, տարածաշրջանային անվտանգության գերակայության կարևոր նախադրյալներից է ռազմական հավասարակշռության պահպանումը: «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հավասարակշռության աննշան խախտումը ծանր հետևանքներ կարող է ունենալ ողջ տարածաշրջանի համար: Ադրբեջանին վաճառված հարձակողական սպառազինությունը լուրջ սպառնալիք է դարձել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Հայաստանի անվտանգության և ամբողջապես այս կազմակերպության համար: Եթե այսօր չկարողանանք ճիշտ գնահատել ռազմաքաղա քական սպառնալիքները, վաղը, հնարավոր է, ունենանք տարածաշրջանի համար անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ՝ հաշվի առնելով նաև Թուրքիայի ուղղակի և անուղղակի քայքայիչ ներգրավվածությունը տարածաշրջանի ապակայունացմանը»,- նշեց Կորյուն Նահապետյանը:

Հարավային Կովկասում առկա մարտահրավերների համատեքստում պատգամավորը կարևորեց ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ռազմատեխնիկական և ռազմաարդյունաբերության ոլորտներում համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը: «Խոսքը սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցների մատակարարումների, ռազմական նշանակության արտադրանքի մշակման և արտադրության գործում նոր հնարավորությունների փոխշահավետ օգտագործման մասին է: Ցանկանում եմ ընդգծել համատեղ ձեռնարկությունների բացման, գիտահետազոտական և նորարարական նախագծերի իրականացման միջոցով ռազմարդյունաբերության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացման անհրաժեշտությունը»,- եզրափակեց Նահապետյանը՝ անդրադարձ կատարելով նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությանը:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինընույնպես իր խոսքում կարևորեց հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի խորացումը: Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, իսկ Հայաստանի նախագահը Մոսկվայում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին, ինչը խոսում է երկու երկրների բարիդրացիական և ռազմավարական հարաբերությունների մասին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Չեկալինն ընդգծեց, որ ապրիլի 5-ին Հայաստանի և ՌԴ-ի նախագահները ակտիվորեն ելքեր են փնտրել ԼՂ-ում իրավիճակի սրումը դադարեցնելու համար: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկվել է նաև ապրիլի 7-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Երևան կատարած այցի ժամանակ: 2016թ. ընթացքում մի քանի անգամ հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները, իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հերթական այցը պլանավորված է այս ամսվա վերջին»,- ընդգծ եց Չեկալինը:

Եզրափակելով խոսքը՝ նա բարձր գնահատեց ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը:

Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում Ոչ մեկ չի խոսում Նուբարաշենի զորամասերից մեկում զինվորների սննդի թունավորումից. տեսանյութ ԵՄ ու ԵԱՏՄ ստանդարտները իրար հակասող չեն, բայց կան տեսակներ, որոնք մի տեղում ավելի խիստ են Ամուսինը սիրուհու հետ սպանել է կնոջը․ մարմինը հայտնաբերվել է 1 շաբաթ անցՀաթայի պատմական հայկական եկեղեցին ավերակի է վերածվել Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Կիպրոսի թուրքական հատվածում ՀՀ քաղաքացիների համար կներդրվի E-Visa համակարգը Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Հս․ Կորեան 8500 լրացուցիչ զինծառայող է ուղարկել ՌԴ․ CNN Ես այստեղ ամբողջ ընթացքում խորհուրդ եմ տալիս այնուամենայնիվ հիշել Թուրքիայի փորձը. Պեսկովը՝ ԵՄ-ին անդամակցելու ՀՀ-ի դիմումի մասին Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու պլան չունենք, գոհ կլինեմ, եթե ՀՀ-ին հեռացնեն կառույցից. Փաշինյան Երկու փոքրիկ քույրերը փրկել են իրենց հարևաններին հրդեհիցԴավթաշենում՝ «մաhվան անցում» անունը ստացած հատվածում, բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը. կա վիրավnր Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց. Փաշինյան Քաղաքացիական օբյեկտների վրա hարձակումները՝ ՌԴ-ին ռшզմավարական պարտություն մատնելու փորձով, կիևյան ռեժիմի հերթական արկածախնդրությունն են. Պուտին Թշնամին հաշվում էր մեր ռեսուրսները, պահեստները, մեր տեխնիկան, բայց հաշվի չի առել գլխավորը՝ մարդկանց՝ Ուկրաինայի Անկախության գլխավոր հարստությունը. Զելենսկին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Անհետ կորած ինը տարեկան աղջիկը կենդանի է գտնվելՎստահ եմ, որ Մինսկը և Կիևը կվերականգնեն փոխշահավետ համագործակցությունը. Լուկաշենկոն շնորհավորել է ուկրաինացիներին Անկախության օրվա կապակցությամբ Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի համակարգն արդեն գործում է լիարժեք կերպով. ՓաշինյանՎերջ պետք է տանք Հայոց ցեղասպանության զենքայնացմանը, այդ կրակոցից մենք ենք զոհվել ու զոհվելու. Նիկոլ Փաշինյան Շնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ ՌԴ ԶՈւ-ն խոցել է 1 լցանավ, ռազմական պահեստներ և «Յուժնի» նավահանգստի ենթակառուցվածքները Օմանի ԱԳ նախարարը կայցելի Թեհրան․ Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Նիկոլ Փաշինյան Արագածոտնի մարզում բախվել են «MAN» բեռնատարն ու «Opel»-ը․ բժիշկներն արձանագրել են «Opel»-ի վարորդի մահը Դա դավաճանություն է․ եթե Փաշինյանը բախտը փորձի և հանձնի Տիգրանաշենն ու մյուս տարածքները, կդատվիԽոշոր hրդեհ է բռնկվել Օդեսայի «Էպիկենտրոն» լոգիստիկ կենտրոնի տարածքում Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազելՎթար. առնվազն մինչեւ 14:00-ն ջուր չի լինի Պաշտպանական համակարգում անփոխարինելի մարդիկ չկան, կան միայն անհրաժեշտ չափանիշներ. Հրայր ԿամենդատյանՉորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ Հանրապետությունն իրականություն է. Փաշինյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Սենիկ ԱսրյանԵրեխաների մահ և հարվածներ «Օզոնի» կենտրոններին. ԱԹՍ-ների հարձակման հետևանքները ՌԴ-ում Այսքան հրամանատարների, սպաների հեռացումն էլ բավարար էր ծանր հետևանքների հանգեցնելու համար. Տիգրան Աբրահամյան «Բարսելոնա»-ն խոշոր հաշվով հաղթանակով սկսեց մրցաշրջանը 8-ամյա աղջիկը մահացել է հազվագյուտ «ուղեղ ուտող» ամեոբայով վարակվելուց հետոՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Մահացել է Թովմասյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի մայրը՝ Սուսաննա Թովմասյանը Ռուբլին էժանացել է. փոխարժեքն` այսօր Ո՞ր թիմը կդառնա Ա Սերիայի չեմպիոն․ առաջնության ֆավորիտները Իրանի խորհրդարանում հաստատել են Հորմուզի նեղուցով անցնելու ծառայությունների դիմաց նավերից գանձումը Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրի Իրանը սպառնում է թիրախավորել Պարսից ծոցից նավթ տեղափոխող տանկերները՝ ԱՄՆ-ին աջակցելու դեպքում ՀՀ-ի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների վաշինգտոնյան հանդիպումը Ալիևի դիվանագիտության հաղթանակն է․ Միրզիյոև Եվս մեկ անգամ վարչախմբին հորդորում ենք` ձեռքներդ հեռու՜ ՀՀ հիմնադիր փաստաթղթից. ՀայաՔվե«Անկախության հռչակագիրը մեր պետականության անկյունաքարն է՝ քաղաքական օրակարգերից վեր»․ Ուժեղ Հայաստան