Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքիայի վերաբերյալ բանաձև ընդունելով` Եվրոպան հետագա առևտրի ճանապարհ է բացում. քաղաքագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը քարոզչական իմաստով կարևոր է, բայց գործնականում ոչինչ չի տա: Կոչերն այդպես էլ կմնան հայտարարության մակարդակով:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«Եթե Եվրոպան ցանկանում է, որ Թուրքիան կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, բացի սահմանները, առերեսվի սեփական պատմությանը, ապա, հայտարարություններից բացի, պետք է պատժամիջոցներ կիրառի նրա նկատմամբ: Եթե այդ պատժամիջոցները չկան, հետևաբար նման բանաձևը պարզապես խաղ է»,-ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետը նշեց, որ Եվրախորհրդարանի այդ բանաձևը պարզապես Թուրքիային ճնշելու միջոց է: Ըստ նրա` Հայոց ցեղասպանության հարցի հետ կապվածª եվրոպական կառույցները տարիներ շարունակ նույն բանն են անում:

«Երբ խնդիր են ունենում Թուրքիայի հետ, այդ ժամանակ նման բանաձևեր են առաջ քաշում, իսկ կոնկրետ արդյունքի հասնելու համար պատժամիջոցներ են պետք, որովհետև Թուրքիան այն պետությունը չէ, որ պարզապես հայտարարությամբ հասկանա: Եվրոպային առանձնապես չի հետաքրքրում Հայաստանին շրջափակել են, թե քրդերին են կոտորում: Պարզապես Թուրքիան հզորացել է և անկանխատեսելի դարձել, փախստականների «գրոհ» է կազմակերպել դեպի Եվրոպա, հետևաբար Եվրոպան էլ այլ ուղղություններով է փորձում ճնշել Թուրքիային»,-ավելացրեց քաղաքագետն` ընդգծելով, որ Եվրոպան հետագա առևտրի ճանապարհ է բացում:

Եվրոպական խորհրդարանը Ստրասբուրգում ապրիլի 14-ին կայացած լիագումար նիստում ընդունել է 2015թ. Թուրքիայի առաջընթացի մասին բանաձևը: Բանաձևի 1-ին բաժնի 8-րդ կետում Եվրոպական խորհրդարանը Հայաստանին և Թուրքիային կոչ է արել շարունակել իրենց հարաբերությունների կարգավորման գործընթացը և «առանց նախապայմանների հաստատել դիվանագիտական հարաբերություններ»: Խորհրդարանը նաև կոչ է արել բացել հայ-թուրքական սահմանը, ինչն էլ կբերի հարաբերությունների զարգացման` հատկապես միջսահմանային համագործակցության և տնտեսական ինտեգրման: Բանաձևում հÕ �ում է կատարվում նաև 2015թ. ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյակի առնչությամբ ընդունված բանաձևին: Այս հղման առնչությամբ Վիեննայում ելույթ ունենալիս մտահոգություն է հայտնել Թուրքիայի` ԵՄ հարցերով նախարար Վոլկան Բոզկիրը` շեշտելով, որ իր կառավարությունը «առ ոչինչ» է համարում այդ բանաձևը և այն վերադարձնելու է խորհրդարան:

Հութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Վարկերի հետ կապված փոփոխություններ կլինենՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել