Ինչպես է փոխվել հայտնի հաղորդավարի կյանքը մոր մահվանից հետո
ԼԱՅՖՆախորդ տարվա հոկտեմբերին հայտնի հաղորդավար, 49-ամյա Դմիտրի Նագիեւի ընտանիքում ողբերգություն տեղի ունեցավ՝ Սանկտ Պետերբուրգում կյանքի 77-րդ տարում մահացավ նրա մայրը՝ Լյուդմիլա Զախարովնան։
Ողբերգական լուրը Նագիեւը ստացավ «Голос» նախագծի նկարահանումների ժամանակ։ Իմանալով մոր մահվան մասին՝ Նագիեւը ամեն դեպքում ավարտին հասցրեց նկարահանումն ու եթերից անմիջապես հետո մեկնել Պետերբուրգ՝ մորը վերջին հրաժեշտ տալու։
Հաղորդավարն ասում է, որ մոր հետ հիանալի հարաբերությունների մեջ է եղել։ Մայրն է իր մեջ սերմանել, թե ինչպես է պետք շփվել կանանց հետ։
«Ես 17 տարեկան էի, երբ մայրս ասաց՝ սկզբում այնպես արա, որպեսզի քո կողքին գտնվող մարդն իրեն լավ զգա ամենուր՝ շփման մեջ, անկողնում եւ այլն։ Եւ հետո միայն մտածիր քո մասին։ Ու ես փորձում եմ հետեւել նրա ասածներին։ Մայրս ինձ շատ բան է տվել»,- ասել է Նագիեւը։
Հաղորդավարն ասել է նաեւ, որ մոր մահից հետո իր կյանքը փոխվել է, եւ իրենց ընտանիքն ավելի մտերիմ է դարձել։ Ինքը սկսել է ավելի հաճախ հանդիպել եղբոր՝ Եվգենիի հետ։ «Ես հասկացա, որ ես հիմա նրա համար ամենահարազատ մարդն եմ։ Իսկ ինքն իմ կյանքում գրավեց մորս նշաձողը։ Պարզեցի, որ նա շատ իմաստուն է, ինձ խորհուրդներ է տալիս»,- ասել է նա։


Պատրաստեց Past.am-ը:



