Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ չենք գրում, որ Քոչարին հայկական պար ճանաչվի

ՄՇԱԿՈՒՅԹ

Վանաձորցի Արայիկ Գևորգյանը 90-ականներից է զբաղվում պրոֆեսիոնալ պարով, իսկ վերջին տասնամյակում արդեն նաև որպես պարուսույց և մանկավարժ՝ իր փորձն է փոխանցում սերունդներին: Հայաստանի մարզերից միայն Լոռին պրոֆեսիոնալ պարի դպրոց-դարբնոց ունի՝ պրոֆեսիոնալ արտիստներով, ճանաչելի դիմագծով՝ հենց նաև նրա շնորհիվ: «Հորովել» երգի-պարի անսամբլի կազմում սեփական պարային դպրոց-ստուդիա է գործում, պարուսույցները նույն անսամբլի արտիստներն են, որոնց սաներով էլ հետագայում մեծ մասամբ համալրվում է «Հորովելի» կազմը: Պարի ստուդիայից հետո սաները հնարավորություն ունեն կրթությունը շարունակելու Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում՝ պարարվեստի բաժնում, որը նույնպես ղեկավարում, և որի ուսումնական ծրագրերը կազմել է նույն «Հորովելի» պարային մասի ղեկավար, գլխավոր բալետմայստեր Արայիկ Գևորգյանը:

50 և ավելի տարվա պատմություն ունեցող «Հորովելի» բալետմայստեր Արայիկ Գևորգյանը զարգացնում է Լոռու պարարվեստը՝ ավանդույթների պահպանմամբ: «Հորովելի» պարացանկում ՀՀ վաստակավոր, երկարամյա բալետմայստերների՝ Վանուշ Խանամիրյան, Խաչիկ Մարգարյան և այլք, պահպանած, ազգագրական պարերի վրա հիմնված մշակումներն են: Հիմնականում մեր ժողովրդական պարն է, ոչ խիստ ազգային, փոքր-ինչ դասականացված ձևով հանդիսատեսին մատուցվող: Ոչ միայն «Հորովելի», այլև ընդհանրապես այսօրվա ժողովրդական պարի հիմքում մեր ազգագրական պարերն են:

Արվեստագետը կարևոր խնդիր է առաջ քաշում. թեև, ըստ բանահավաքությամբ զբաղվող ազգագրագետների, այսօր մինչև 1000 պար ունենք, վերծանված՝ 400-500-ը, բայց, Արայիկ Գևորգյանի դիտարկմամբ, դրանք, ցավոք, մեր ազգային ճանաչողության սահմաններում են մնացել: Մենք չենք կարողացել այնպես մատուցել մեր պարը, որ այն աշխարհին ճանաչելի լինի՝ որպես հայկական: Այս առումով հարևան վրացիներն իրենց կատարողական տեխնիկայով զարգացման այնպիսի մակարդակի են հասել, որ վրացական և ընդհանրապես կովկասյան պարերը համընդհանուր ճանաչում ունեն ամբողջ աշխարհում: «Ես նախանձով եմ նայում վրացիներին, ինչ կրակոտ պարեր են պարում: Ւրենք իրենց պարը դարձրել են ազգային ապրանքանիշ (բրենդ), աշխարհում այսօր վրացական պարը բրենդ է: Ինչն է հետաքրքիր, օրինակ՝ իրենց 80-ականների պարացանկն եմ նայում, 90-ականների և այժմյան, ընդհանուր առմամբ, իրենց պարերը չեն փոխվել, բայց կատարողական տեխնիկայում ահավոր տարբերություն կա: Նույն պարը նախկինում շատ ավելի թեթև էին պարում, հետո ավելի են զարգացրել, հիմա արդեն չգիտեմ` ինչ հնարքներ են կիրառում վրացիները՝ պտտվում են, ծնկի են իջնում, ու ես չեմ կարծում, որ իրենց պապերն այդպես են պարել: Մենք էլ պիտի կարողանանք մեր պարերն ավելի դինամիկ ձևով ներկայացնել, որովհետև մեր ազգագրական պարերից քչերի մեջ շարժում, արագություն կա: Իսկ կյանքն այսօր փոխվել է, ամեն ինչն է փոխվել. ձայնն է փոխվել, ձայնի ընկալումը, մարդու ականջի ձայնային տատանման հերցերն են փոխվել, հին տեմպերն արդեն չեն լսվում, պիտի դա ուրիշ հարթության վրա մատուցվի: Մենք այդ խնդիրն ունենք, պետք է համարձակություն գտնենք՝ կարողանանք մեր ազգագրական պարերը այդ ձևով մատուցել, այնպես անել, որ դրսում էլ իմանան: Թե մատուցեցինք, ուրեմն ճանաչելի կդարձնենք, չի մնա մեր մեջ, չենք նստի հայերով ասենք՝ ունենք 400-500 պար, բայց դա միայն մենք գիտենք: Ճիշտ է, մեր պապերն այդպես են պարել, բայց այսօր մեր պապերի պարած ձևը ակտուալ չէ, մենք պիտի փոխենք այդ պարը, ներկայացնենք այնպես, ինչպես այսօր կյանքն է: Մեզ մոտ այդ խնդիրը կա, որ մենք շատ ենք պահպանողական այդ առումով: Այսօր Հայաստանում, համենայն դեպս, այդ տիպի փորձեր չեմ տեսնում»,-ասում է բալետմայստերը:

Նրա խոսքով՝ թեև կա աննշան առաջընթաց ազգային պարն առաջին պլան բերելու, մի փոքր ավելի շատ քարոզելու առումով, բայց, ըստ նրա, պետական մակարդակով պետք է զբաղվել խնդրով՝ մեր ազգային պարը աշխարհին ճանաչելի դարձնելու համար: Քոչարի պարի օրինակն է բերում համեմատության համար. նախարարությունը, պարարվեստի միությունը զբաղվում են՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից այն համաշխարհային մշակութային արժեք ճանաչելու ուղղությամբ: «Բայց ինչո՞ւ մշակութային արժեք, եթե ոչ հենց հայկական պար»,- հարց է բարձրացնում արվեստագետը: «Շատ լավ բան է, նույնիսկ վերջերս մենք էլ պարուսույցներով ստորագրեցինք, բայց ինձ անհանգստացնում է՝ ինչո՞ւ չենք գրում, որ հայկական պար ճանաչվի, ավելի ճիշտ մենք այդ ձևով էինք ուզում, երևի թե այդ ձևով չեն դիմել, ուղղակի գրել են, որ Քոչարին հին պար է, նկարագրվել է, ու որ մշակութային արժեք է և շատ տարածված հայերի մոտ: Ոչ թե շատ տարածված է, Քոչարին հենց կոնկրետ հայկակա՛ն պար է»,- ասում է նա:

Արվեստագետը չի կիսում այն լավատեսությունը, թե սա առաջին քայլն է, և պարի ծագման, հայկականության հարցը միգուցե հետո է առաջ քաշվելու: «Ուղղակի մեր առաջին քայլը միշտ չգիտեմ ինչու շատ-շատ ուշացած է լինում էլի, ցավոք սրտի: Այսօր ամբողջ աշխարհում ասում են Սիրտակի, բոլորը գիտեն, որ հունական պար է, բայց իրականում արհեստական պար է, իսկ մեր ունեցած այդ գանձերը այսօր ոչ մեկը չգիտի: Դա 20-30 տարի առաջ պիտի անեինք, շատ ավելի շուտ պիտի անեինք, հիմա ենք սկսել, քնից նոր ենք զարթնել, ուզում ենք ինչ-որ բան անել, հետն էլ այնպես չենք ներկայացնում, ինչպես որ պետք է»,- ասում է Արայիկ Գևորգյանը:

Ադրինե Թորոսյան

Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ