Ահաբեկիչ Աբդեսլամի բնակարանում Գերմանիայի միջուկային կենտրոնի փաստաթղթեր են գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔննիչներն ահաբեկիչ Սալահ Աբդեսլամի բնակարանում հայտնաբերել են փաստաթղթեր Արեւմտյան Գերմանիայի Յուլիխ քաղաքի միջուկային հետազոտությունների կենտրոնից, ինչպես նաեւ վերջինիս ղեկավար Վոլֆգանգ Մարկվարդի լուսանկարը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 14-ին այս մասին հայտնել Է DPA գործակալ ությունը՝ վկայակոչելով Գերմանիայի Redaktionsnetzwerk Deutschland խմբագրական միավորման լրագրողների հետաքննությունը:
Զանգվածային լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ այս մասին հայտնի Է եղել Գերմանիայի Սահմանադրության պահպանման ֆդերալ գերատեսչության ղեկավար Հանս Գեորգ Մաասենին, նա իր հերթին մարտ ամսվա վերջին այդ տվյալները հանձել Է Բունդեսթագի խորհրդարանական հանձնաժողովի անդամներին: Ֆեդերալ կանցլերի գերատեսչությունում, ինչպես նաեւ Գերմանիայի ներքին գործերի նախարարությունում այդ մասին տեղեկատվություն չունեն:
Ահաբեկիչ Աբդեսլամը ձերբակալվել Է մարտի 18-ին Բրյուսելի Մոլենբեկի շրջանում իրականացված հատուկ գործողության ընթացքում: Ֆրանսիայում Աբդեսլամին համարում են Փարիզի՝ 2015 թվականի նոյեմբերի 13-ի ահաբեկչական գործողությունների գլխավոր կազմակերպիչներից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



