Ադրբեջանը Ստերլիգովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել
ՔԱՂԱՔԱԿԱՆԱդրբեջանը ռուս գործարար Գերման Ստերլիգովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։ Այս մասին գրում է Vesti.Az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի Գլխավոր դատախազությանը։
Համաձայն այդ հայտարարության՝ Ադրբեջանի Գերագույն դատախազությունն ավելի վաղ քրեական գործ էր հարուցել Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ կետով (հակապետական բնույթի բացահայտ կոչեր) եւ 318-րդ հոդվածի 2-րդ կետով (Ադրբեջանի սահմանի ապօրինի հատում)։ Հուլիսի 28-ին Բաքվի Նասիմինի շրջանի դատարանը նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել, եւ այս պահին միջոցներ են ձեռնարկվում նրա ձերբակալության համար։
Հիշեցնենք, որ Ստերլիգովի նկատմամբ Ադրբեջանի անառողջ հետաքրքրությունը պայմանավորված է նրա՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելով։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



