Գեղարքունիքի մարզի կազմակերպություններն օգնության ֆոնդին փոխանցել են մոտ 23,5 միլիոն դրամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի կազմակերպությունները շարունակում են կամավոր դրամ հանգանակել՝ Արցախին օգնություն տրամադրելու նպատակով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալԱնդրանիկ Հակոբյանը, ապրիլի 14-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչները եւ աշակերտները Արցախի օգնության ֆոնդին են փոխանցել մոտ 21 միլիոն դրամ: Նույն ֆոնդին 700 հազար դրամ փոխանցել են Կարմիրգյուղի, 550 հազար դրամ՝ Լանջաղբյուրի, 150 հազար դրամ՝ Գեղարքունիքի գյուղապետարանի, 800 հազար դրամ՝ «Մարտունու ծննդատուն» ՊՓԲԸ, 175 հազար դրամ՝ Սար ուխանի բուժամբուլատորիայի աշխատակիցները: «Այս պահին դրամահավաքը կամավորությամբ շարունակվում է մարզի պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում, մասնավոր ընկերություններում: Բազմաթիվ անհատ քաղաքացիներ էլ Արցախին օգնության ձեռք են մեկնում ինչպես դրամով, այնպես էլ՝սննդամթերքով, առաջին անհրաժեշտության պարագաներով»,-նշեց մարզպետի տեղակալը:
Գեղարքունիքի մարզի Սարուխանի գյուղապետ Վահան Գեւորգյանիտեղեկացմամբ՝ Սարուխան գյուղի բնակիչներ Արսեն, Արմեն, Արթուր, Արա, Արամ, Ահարոն Կատվալյանների տրամադրած 10 տոննա կարտոֆիլը եւ Հայկ, Հովհաննես, Հրաչ Հովհաննիսյանների տրամադրած 2,5 տոննա ալյուրն արդեն հասցվել են Արցախ եւ տրամադրվել Պաշտպանության բանակին:



