Կոլումբիայում վեց տոննա կոկաինով սուզանավ են կալանել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոլումբիան եւ ԱՄՆ-ն իրականացրել են համատեղ գործողություն, որի շնորհիվ կալանել են կիսասուզված վիճակում գտնվող մի սուզանավ՝ վեց տոննա կոկաինով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-ին հայտնել են Հարավային Ամերիկայի այդ երկրի ռազմածովային ուժերը:
Սուզանավը հայտնաբերել են Խաղաղ օվկիանոսում՝ Կոլումբիայի եւ Էկվադորի միջեւ ընկած սահմանային շրջանից 250 ծովային մղոն հեռավորության վրա: «Այն կառավարում Էր երեք կոլումբիացիներից եւ մեկ մեքսիկացուց բաղկացած անձնակազմ, որոնք նավարկում Էին՝ հույս ունենալով, որ կխուսափեն իշխանությունների հսկողությունից»,- Կոլումբիայի ռազմածովային ուժերի հաղորդագրությունից մեջբերում Է արել Notimex գործակալությունը:
Կոլումբիան Պերուի եւ Բոլիվիայի հետ մեկտեղ համարվում Է համաշխարհային «սեւ շուկային» կոկաինի հիմնական մատակարաներից մեկը: Տարեսկզբից Կոլումբիայում արդեն առգրավվել են 34 տոննա զանազան թմրամիջոցներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



