Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԵՊՀ 200 ուսանող կանցնի հրազենային վնասվածքների բժշկական պատրաստվածության դասընթաց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի պետական համալսարանի շուրջ 200 ուսանող ապրիլի 11-18-ը կանցնի տարատեսակ աղետների՝ ներառյալ հրազենային և ականի պայթյունի դեպքում վնասվածքների բժշկական պատրաստվածության դասընթաց: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Այն կազմակերպվում է ՀՀ ԱԻ նախարարության և ԵՊՀ-ի միջև գործող եռամյա համագործակցության շրջանակներում՝ համաձայն որի, ամռան ամիսներին ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնը դասընթացներ է կազմակերպում պետհամալսարանի 40-60 ուսանողի համար: Կազմակերպված համաբանակումի շրջանակներում ուսանողները 15-30 օրով մեկնում են Արցախ և ստանում տեսական ու գործնական գիտելիքներ: 

ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, փ/ծ գնդապետ Կ. Աթոյանը նշեց, որ դասընթացների ժամանակացույցի փոփոխությունը պայմանավորված է վերջին օրերին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածությամբ: 

«Ապրիլյան դեպքերի հետ կապված՝ բնակչության, մասնավորապես` երիտասարդների շրջանում, ցանկություն է առաջացել անցնելու առաջին բուժօգնության՝ հիմնականում հրազենային և ականի պայթյունների վնասվածքների բուժօգնության դասընթացներ: Նախկինում անցկացրել ենք աղետների բժշկության դասընթացներ՝ կոտրվածքների, արնահոսությունների, սիրտ-թոքային անբավարարվածության, իսկ այժմ նշված թեմաներին ավելացրել ենք նաև հրազենային և ականի պայթյունի հետևանքով առաջացող վնասվածքների բուժօգնությունը: Առաջին դասերը ցույց տվեցին, որ հետաքրքրությունը բավա կան մեծ է, և հնարավոր է՝ ըստ պահանջի, հետագայում երկարացնենք դասընթացների տևողությունը»,- տեղեկացրեց Կ. Աթոյանը: 

Հաշվի առնելով մեծ թվով կամավորների առկայությունը (շուրջ 200 ուսանող)՝ Աղետների բժշկության կենտրոնի կողմից որոշում է կայացվել մեկ շաբաթվա ընթացքում կամավորներից վերապատրաստել 20 հրահանգիչ, որոնք հետագայում դասընթացներ կանցկացնեն մյուս 180 ուսանողների հետ: Կենտրոնի մասնագետների խորհրդով` առաջին 20 վերապատրաստվող ուսանողներն ընտրվել են հիմնականում կենսաբանական ու քիմիական ֆակուլտետներից՝ հաշվի առնելով վերոնշյալ մասնագիտությունների առնչությունը բժշկության հետ: Ուսանողները կստանան թե գործնական, թե տեսական գիտելիքներ: 

«Բացի լսարանային դասընթացներից, հետագայում նախատեսվում է նաև դաշտային պարապմունքներ, որոնք կանցկացվեն Լուսակերտի ուսումնական կենտրոնի հրաձգարանում»,- հավելեց Կ. Աթոյանը: 

Դասընթացները կվարի Աղետների բժշկության կենտրոնի բուժկանխարգելման բաժնի հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Ա. Բարսեղյանը: Նա որակավորվել է նաև INSARAG-ի (Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խումբ) հայկական թիմում և հանդիսանում է միջազգային որոնողափրկարարական թիմի բժիշկ-կոորդինատորը: Աղետների բժշկության կենտրոնը դասընթացների ավարտից հետո նախատեսել է տեսակավորում, գիտելիքների ստուգում, որից հետո վերապատրաստված ուսանողներին կտրվեն համապատասխան վկայագրեր: 

ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնն ավանդույթ է դարձրել տարբեր հաստատություններում նմանատիպ դասընթացների կազմակերպումը: Կենտրոնի մասնագետների՝ մասնավորապես փ/ծ ավագ լեյտենանտ Ա. Բարսեղյանի և փ/ծ մայոր Հ. Նավասարդյանի կողմից նախորդ տարի առաջին բուժօգնության դասընթացներ են կազմակերպվել հայ-շվեյցարականադական օրգանական քիմիայի անալիտիկ լաբորատորիայում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսումնամարզական կենտրոնում, ՀՀ Տավուշի սահմանամերձ համայնքների 18 դպրոցներում, Լոռիի «Գուգարք» մանկապատանեկան ճամբարում և այլ վայրերում:

Հունիսի 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Վեց պակիստանյան կործանիչներ ուղեկցել են Իրանի նախագահի ինքնաթիռը ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հրապարակել են համագործակցության նոր զեկույց Զելենսկին չի մեկնի Լեհաստան՝ Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին Իրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ազնվացեղ եղջերուն գրավել էր անցորդներին Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Մոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանՌոնալդուն՝ 6 աշխարհի առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստ (տեսանյութ) Հայտնի է Հայաստանի Մ-19 ԵԱ հավաքականի հանդիպումների ժամանակացույցը Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգն աճում է․ դիվանագետ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետո ԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոնները Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով Հայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթեր Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Դալարիկ գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ը․ վերջինը կոտրել է բետոնե սյունն ու կողաշրջվել․ կա վիրավոր Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներ Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Պատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՀրապարակվել է պատգամավորական երդման նոր տեքստը Մբապե. Մեսին միշտ է գոլ խփում, ես դրա վրա չեմ կենտրոնանում Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ ԶաքարյանԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը շարունակվում են. ոստիկանությունը ներկայացրել է արդյունքները (տեսանյութ) Հայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվի Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա Սողոմոնյան