Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աստղագուշակ՝ ապրիլի 14-ի համար

ԼԱՅՖ

Խոյ: Շատ բան պայմանավորված է նրանով` ճի՞շտ են արդյոք ընտրված նպատակակետերը: Վտանգ կա, որ ընկնելով անկարևոր ցանկությունների հետևից, դուք կշեղվեք ուղուց, որը ձեզ կհասցներ մեծ հաջողությունների: Օրը առատ է գայթակղություններով, որոնց դժվար է դիմադրել, նույնիսկ եթե դուք լավ հասկանում եք, թե ինչ ռիսկի եք գնում: Դժվար թե հաջողվի աջակցություն ստանալ մտերիմներից: Ձեր սիրած էակն այսօր շռայլ չի լինի հաճոյախոսությունների հարցում և առիթը բաց չի թողնի քննադատելու ձեզ:

Ցուլ: Օրը հարմար չէ գործնականության տեսանկյունից, բայց բարենպաստ է խորհելու ձեզ համար կարևոր բաների մասին: Քանի որ բարձր է ստեղծագործական ներուժը, նշանի շատ ներկայացուցիչներ պահանջ կզգան իրենց ապրումներին գրական, գեղարվեստական ձևեր հաղորդել: Լավագույն օրը չէ անձնական հարաբերությունների համար: Մարդը, ում մասին բարձր կարծիքի էիք, կարող է հիասթափեցնել: Հարաբերությունները պարզելու, համատեղ ուժերով կուտակված խնդիրները լուծելու փորձերը, ցավոք, հազիվ թե լավ բանի հանգեցնեն:

Երկվորյակ: Այսօր հույսներդ միայն ձեզ վրա դրեք: Որևէ մեկից օգնություն կամ աջակցություն մի ակնկալեք, իսկ եթե կլինեն այդպիսի առաջարկներ, ապա դրանք կվերածվեն արջի ծառայության: Հնարավոր են տարաձայնություններ դաշնակիցների հետ: Նրանց բոլոր քննադատական նկատողությունները ձեզ կհանեն հունից երկար ժամանակով:   Նյարդային լարվածությունը բարձր կլինի, ինչը կարող է գլխացավերի անքնության, քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ դառնալ: Հատկապես արյան բարձր ճնշում ունեցող Երկվորյակները պետք է հետևեն իրենց առողջությանը:

Խեցգետին: Այսօր ամեն ինչ ստացվում է: Նույնիսկ այն գործերում, որոնք ձեզ արդեն անհույս էին թվում, հնարավոր են նշանակալից առաջընթացներ: Դուք հրաշալի կերպով կկարողանաք գլուխ հանել ամենատարբեր դիվանագիտական առաքելություններից: Ձեզ համար դժվար չի լինի հաշտեցնել միմյանց հետ վիճողներին, օգնել բազմաթիվ վիրավորանքների և տարաձայնությունների մեջ խճճված մարդկանց, ընդհանուր լեզու գտնել բոլորի հետ: Դուք այնքան տարված կլինեք ուրիշներին օգնելու գործով, որ գրեթե ժամանակ չի մնա սեփական ծրագրերի իրականացման համար: Բայց դա գրեթե օրվա միակ բացասական կողմն է և ոչ այնգան զգալի, որովհետև դրա պատճառով լուրջ խնդիրներ չեն ծագի:

Առյուծ: Դժվար կլինի կենտրոնանալ աշխատանքի վրա: Ձեր մտքերը հիմնականում զբաղված կլինեն առտնին և անձնական բնույթի խնդիրներով: Նույնիսկ ամենօրյա ձեր պարտականությունների կատարումը հարթ չի ընթանա: Օրվա կեսին հնարավոր է տեղեկատվություն ստանաք, որը ձեզ կստիպի հուզվել: Բարեբախտաբար, շատ արագ կպարզվի որ տագնապներն անտեղի էին: Հնարավոր են խնդիրներ գործընկերների և ղեկավարության հետ հարաբերություններում: Շատ Առյուծներ անսպասելիորեն կիմանան, որ իրենց դիրքերն այնքան էլ ամուր չեն, որքան իրենք կցանկանային: Հակառակորդների նկատմամբ անմիջապես առավելության հասնել չի հաջողվի, ստիպված կլինեք ընտրել այլ, ավելի խելամիտ մարտավարություն:

Կույս: Ինչով էլ որ զբաղվեք այսօր, պատրաստ եղեք, որ ձեզ օգնություն կառաջարկեն ավելի հաճախ և համառորեն, քան դուք կցանկանայիք: Որքան էլ կարողանաք մերժել ոմանց օգնությունը` չվշտացնելով նրանց, այնուամենայնից ստիպված կլինեք ոմանց միջամտությունը ձեր գործերին ընդունել լռելյայն: Այնպես որ զինվեք համբերությամբ և եղեք զուսպ: Դուք հրաշալի մարզավիճակում եք, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական է ազդում ձեզ վրա: Սակայն մարզադահլիճում ավելի լավ է մարզվել փորձառու մարզչի հսկողությամբ: Ոչ ճիշտ կատարված ցանկացած վարժություն կարող է տհաճ հետևանքներ ունենալ:

Կշեռք: Օրը միանշանակ չէ: Թվում է ամեն ինչ պետք է լավ ստացվի, բայց, ահա, չգիտես ինչու, չի ստացվում: Հարկ կլինի զբաղվել ձեզ համար ոչ հոգեհարազատ գործերով: Ջանում եք սխալներ թույլ չտալ, բայց խուսափել սխալներից ձեզ չի հաջողվում: Ձեր վրիպումների մասին հիշեցնում են ամեն քայլափոխի, բայց ահա հաջողությունների համար այսօր ոչ ոք չի խրախուսում: Օրը, սակայն, ունի իր դրական կողմերը: Այսօր հնարավոր է կարողանաք ձեր կյանքում ինչ-որ կարևոր բան փոխել, դուրս գալ աննպաստ իրավիճակից, որին նույնիսկ սովորել էիք, համարելով, թե ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լինի:

Կարիճ: Օրը հարմար չէ նոր աշխատակիցներ և գործընկերներ որոնելու համար: Մարդիկ, ում հետ կհանդիպեք, ավելի շատ հակված կլինեն խոսել իրենց խնդիրներից, քան լուծել ձերը: Փոխարենը կարող եք ձեզ համար օգուտով ծախսել փողը և դրանից հաճույք ստանալ: Օրը կարծես հատուկ ընտրված է խանութներ այցելելու համար: Ձեր բոլոր գնումները հաջող կլինեն: Ցանկացած հարցի քննարկում ձեզ համար կառուցողական և արդյունավետ է: Բայց երբ հերթը գալիս է ծրագրերը կյանքի կոչելուն, դուք խուսափում եք աշխատելուց և ձգտում եք դա հանձնարարել ուրիշին: Այնպես որ, խոսել ինչ-ինչ ռեալ ձեռքբերումներից` այսօր նույնիսկ չարժե:

Աղեղնավոր: Օրը խնդրահարույց է այն առումով, որ ցանկություն չունեք հաշտվել ձեզ շրջախատող իրականության հետ, ինչպես նաև ջանքեր ներդնել այն փոխելու համար: Դուք ոչինչ չեք ձեռնարկում, որպեսզի պայքարեք ստեղծված իրավիճակի դեմ, բայց շարունակ մտերիմների մոտ գանգատվում եք կյանքից` չմտածելով, որ նրանց համբերությունը կարող է սպառվել: Աշխատեք ազատ ժամանակն անցկացնել մարդկանց հետ, ովքեր ձեզ հետ ներգրավված են ընդհանուր գործերում: Ձգտելով պահպանել համերաշխություն ու խաղաղություն ձեր շրջապատի հետ` դուք կկարողանաք դրականորեն ազդել ինքներդ ձեր վրա, ինչը լավ արդյունքների կհասցնի:

Այծեղջյուր: Օրը հարուստ կլինի զանազան խնդիրներով, տարաձայնություններ կծագեն անգամ այն մարդկանց հետ, ում հետ դուք միշտ կարողացել եք ընդհանուր լեզու գտնել: Ձեր հասցեին շատ քննադատություն կլսեք: Դժվար է ասել, թե դրանք հանգիստ կտանեք, բայց դուք կաշխատեք այնպիսի կեցվածք ընդունել, որ չմատնեն, թե այդ ամենը տհաճ է ձեզ: Եվ ճիշտ էլ կանեք, որովհետև հենց այդ կեցվածքը թույլ կտա խուսափել առճակատումներից: Հնարավոր են վեճեր ազգականների հետ: Ընտանեկան հարցերին ձեր մոտեցումները շատերին անզիջում կթվան, բայց շուտով բոլորը կհամաձայնեն ձեզ հետ:

Ջրհոս: Օրը բարենպաստ է կարևոր հարցերի շուրջ մտորելու, առաջիկայի ծրագրեր կազմելու համար: Դուք հասկանում եք` ինչի եք ձգտում և ոչ մեկին թույլ չեք տալիս շեղել ձեզ ձեր մտքերի ընթացքից: Այն համառությունը, որով դուք պաշտպանում եք ձեր տեսակետը, արժանանում է շրջապատի մարդկանց, այդ թվում և ազդեցիկ մարդկանց  հարգանքին: Հնարավոր են չծրագրված ճամփորդություններ, որոնց ընթացքում հաստատվեն հետաքրքիր ծանոթություններ: Համբերատար եղեք ավագ ազգականների հետ հարաբերություններում: Թեև հեշտ չի լինի նրանց հետ լեզու գտնել, վեճերից, այնուամենայնիվ, կարելի է խուսափել: Երեկոյան հնարավոր են առողջական խնդիրներ:

Ձկներ: Այսօր կարող եք իրականացնել նույնիսկ ձեր ամենահամարձակ մտքերը: Հնարավոր է ձեզ հաջողվի լավ վաստակել կամ ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը: Պատրաստ եղեք նշանակալի ծախսերի, մի աշխատեք խնայել, երբ դա կապված է խոշոր և կարևոր գնումների հետ: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված կլինեն նյութապես օգնել ազգականներին: Հեշտ չի լինի կատարել մտերիմներին ինչ-որ ժամանակ տված խոստումը: Այդ պատճառով կարող են տարաձայնություններ ծագել:, Չհասկացվածությունը, բարեբախտաբար, կհաջողվի արագ հաղթահարել: 

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև 18 ամսական երեխայի ձեռքը խրվել է շարժասանդուղքի մեխանիզմումԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Հոկտեմբեր ամսվա «սև օրերը»Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպը