Զոհված սպաների ընտանիքների համար կենսաթոշակի հստակ համակարգ Է սահմանված, ինչը չի կարելի ասել զոհված շարքային զինվորների դեպքում.«Ժողովուրդ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմից հետո հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովության խևդիրը։ ՀՀ օրենսդրությամբ զոհված սպաների ընտանիքևերի համար կենսաթոշակի հստակ համակարգ Է սահմանված։ Սակայն նույնը չի կարելի ասել նաև զոհված շարքային զինվորների ընտանիքևերի դեպքում։ ՀՀ աշխատաևքի և սոցիալակաև հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովությաև վարչության պետ Անահիտ Գալստյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ներկայացրել Է զոհված շարքային զինվորների ընտանիքներին վճարվող կենսաթոշակների չափերը։ Պարզվում Է՝ կենսաթոշակը վճարվում Է միայն զոհված այն շարքային զինվորևերի ընտանիքևերին, որոնք իրենց խնամքին ամուսին, երեխաներ կամ ծնողներ են ունեցել։ Այսինքն՝ զոհված զինվորի աշխատունակ ծևողևերիև կենսաթոշակ չի վճարվում։ Իսկ վճարվելու դեպքում Էլ այդ գումարի չափը՝ ընտանիքի մեկ անդամի հաշվարկով կազմում Է 24 հազար դրամ։ Համաձայնեք՝ այս հարցը հրատապ լուծման կարիք Է զգում։ Օր առաջ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



