Ալ Քաիդան սկսում է ակտիվանալ Աֆղանստանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆTert.am-ը գրում է.
Աֆղանստանի գործող պաշտպանության նախարար Մասում Ստանիկզայի պնդմամբ, չնայած Ալ Քաիդա ահաբեկչական խմբավորման պասիվությանը, վերջերս նկատվում է ակտիվացում, գրում է cnn.com-ը:
«Նրանք իսկապես շատ ակտիվ են: Աշխատում են թաքուն, վերակազմակերպում են իրենց և պատրաստվում են առավել մեծ հարձակումների» CNN-ին ասել է Մասում Ստանիկզայը:
Աֆղանստանում ԱՄՆ ռազմական ներկայացուցչության աշխատակազմի ղեկավարի տեղակալ գեներալ Ջեֆ Բուչանան ասել է, որ Կանդահար նահանգում վերջերս ոչնչացված ճամբարում գտնվել է Ալ Քաիդայի ավելի քան 150 անդամ:
«Անցյալ տարվա տվյալներով Աֆղանստանում կար Ալ Քաիդայի 50-100 անդամ, սակայն այս ճամբարում մենք գտանք ավելի քան 150 անդամի» ասել է Ջեֆ Բուչանան:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



