Ծանրամարտ. Անդրանիկ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն, Տիգրան Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր
ՍՊՈՐՏ168.am-ը գրում է.
Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները մեծ առավելությամբ ավարտվեցին 77 կգ քաշայինների պայքարը: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Անդրանիկ Կարապետյանը, որը երկամարտում հավաքեց 367 կգ: Տիգրան Մարտիրոսյանը երկամարտի 352 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը:
Պոկում վարժությունում լավագույն արդյունքը ցույց տվեց Անդրանիկ Կարապետյանը՝ 170 կգ, իսկ Տիգրան Մարտիրոսյանը 160 կգ-ով երկրոդն էր:
Հրում վարժությունում ևս առաջինն Անդրանիկ Կարապետյանն էր 197 կգ արդյունքով: Տիգրան Մարտիրոսյանը հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը՝ 192 կգ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



