Լեւոն Տեր-Պետրոյանը եւ Բակո Սահակյանը կհանդիպեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպման վերաբերյալ ձեռք է բերվել պայմանավորվածություն, սակայն, դեռ օրն ու հանդիպման վայրը հստակեցված չէ: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերվել է, սակայն, հանդիպման վայրի, ժամկետների մասին դեռեւս որեւէ հստակ տեղեկություն չեմ կարող ասել»:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը հանդիպել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանինը: Շուրջ մեկ ժամ տեւած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին եւ այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը:



