Ադրբեջանը ականանետ է կիրառել Մարտակերտի եւ Թալիշի ուղղություններով. ԼՂՀ ՊԲ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 13-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի առանձին հատվածներում հակառակորդի կողմից շարունակվել է խախտվել կողմերի միջեւ ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ բանավոր պայմանավորվածությունը: Մասնավորապես, ժամը 17:15-18:00-ի սահմաներում առաջնային գծի հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), իսկ 17:50-ի սահմանում՝ 60 միլիմետրանոց ականանետ (8 արկ)՝ Թալիշի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են մնացել կողմերի միջեւ ձեռքբերված բանավոր պայմանավորվածություններին եւ պատասխան քայլեր են ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



