Սերնդեսերունդ․ Աղջիկն ամուսնացել է մայրիկի ու տատիկի հագած հարսանեկան զգեստով (լուսանկար)
ԼԱՅՖԵրբ Ջուլիա Կենը որոշեց ամուսնանալ, երկար չմտածեց, թե ինչ զգեստ պետք է հագնի։ Նա ամուսնացավ այն նույն զգեստով, որով ամուսնացել է սկզբում իր տատիկը, ապա՝ մայրիկը։
Այս ավանդույթը սկսվել է 1953 թվականին, երբ Ջուլիայի տատիկը՝ Ֆիլլիսը, առաջին անգամ հագավ այս զգեստը։ 30 տարի անց նույն զգեստը հագավ նաեւ նրա դուստրը՝ Ջուլիայի մայրիկը։
«Առաջին անգամ ես այդ զգեստը հագա դեռահաս տարիքում, երբ գտա այն զգեստապահարանում։ Ես այն ժամանակ չէի կարող մտածել, որ դրանով ամուսնանալու եմ։ Երբ մայրս առաջարկեց, ես զգացի, որ դա հիանալի միտք է»,- պատմում է Ջուիան։
Ջուլիային հարսանիքի ժամանակ ուղեկցում էր նրա պապիկը, ով այս զգեստն արդեն երրորդ անգամ էր տեսնում։

Պատրաստեց Past.am-ը:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



