ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանի հետագա սադրանքները կանխելու միջոցների ձեռնարկումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 13-ին հանդիպել է Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանին և քննարկել Ադրբեջանի հետագա սադրանքները կանխելու նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկումը։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրությունում նշվում է. «Զրուցակիցները քննարկեցին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունները կասեցնելուն ուղղված ջանքերը, մտքեր փոխանակեցին առկա իրավիճակի շուրջ, անդրադարձ արվեց միջազգային ասպարեզում ձեռնարկվելիք քայլերին:
Հանդիպմանը քննարկվեց Ադրբեջանի հետագա սադրանքները կանխելու նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկումը, այդ առումով կարևորվեց միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկության իրագործումը։
Անդրադարձ արվեց Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների համագործակցությանն առնչվող հարցերի»։



