Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եվրապատգամավորները կոչ են արել ճանաչել ԼՂ անկախությունն ու պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Tert.am-ը գրում է.

Եվրախորհրդարանի` ապրիլի 12-ին կայացած  լիագումար նիստում, որում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը, ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար  Ֆեդերիկա Մոգերինին շեշտել է, որ ստատուս-քվոն հակամարտության հարցում ոչ մի տեղ չի տանում, և երկու կողմերը` Հայաստանն ու Ադրբեջանը, պետք է միասին աշխատեն խաղաղ լուծում գտնելու համար:

Horizon Weekly-ի փոխանցմամբ` Մոգերինին հաստատել է նաև Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը միակ միջազգային մարմինն է, որն աշխատում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Եվրախորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությունը շեշտել է բացառապես խաղաղ լուծում գտնելու անհրաժեշտությունը և կոչ արել Ադրբեջանին ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի` հրադադարի խախտումները հետաքննելու անկախ մեխանիզմի  առաջարկները:  

Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի  անդամ Ֆրենկ Էնգելը հայտարարել է. «Միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է, քանի որ այսօր Ադրբեջանը ագրեսորն է և ագրեսոր է եղել 24 տարի առաջ և շարունակաբար խախտել է հրադադարը: Բաքուն փառաբանում է դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին և կարծում է, որ  հայերը պետք է վերանան տարածաշրջանից»:

Եվրախորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Էլենի Թիոչերսը հաստատել է իր աջակցությունը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին`շեշտելով, որ ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Բաքվի նկատմամբ և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Եվրոպական ժողովրդական կուսակցության չեխ պատգամավոր Ստետինան  ընդգծել է այն փաստը, որ Ղարաբաղի Ադրբեջանին են հանձնել Բոլշևիկները, և չաջակցել Հայաստանին՝ նշանակում է ընդունել Խորհրդային ռեժիմի կառավարումը:

Ընդհանուր առմամբ, քննարկման ընթացքում բոլոր եվրապատգամավորները ափսոսանք են հայտնել մարդկային կորուստների համար և կոչ են արել Ադրբեջանին ընդունել վստահության ամրապնդմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ առաջարկները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Փաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո