Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայրենիքի պաշտպանությանն են զինվորագրվել նաև ՊՈԱԿ-ի աշխատակիցներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում ապրող Միրզոյանները մեկն են այն բազմաթիվ հայ ընտանիքներից, որոնց զավակներն այսօր հպարտ կանգնած են հայրենիքի պաշտպանությանը՝ բարբախտաբար ողջ և առողջ: Միրզոյանների հինգ երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքի երկու որդիները՝ Հունանն ու Աշոտը ժամկետային զինծառայողներ են, շուտով նրանց կմիանա նաև երրորդ եղբայրը՝ Արան: Ընտանիքի հայրը՝ արցախյան ազատամարտի մասնակից, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայության հուշարձանի պահապան Տիգրան Միրզոյանը՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտական գործողությունների մասին լուրը լսելուն պես, զինվորագրվել է ու մեկնել առաջին գիծ:

«Երբ ամուսինս պատրաստվում  էր, որ գնար, ես միայն աղոթում էի, որ մինչև տեղ հասնելը պատերազմը դադրեր»,-ասում է ընտանիքի մայրը՝ Մարգարիտա Միրզոյանը ու շարունակում, թե երբ լսեցին ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա թշնամու անակնկալ հարձակման ու արյունալի մարտերի մասին լուրը, սարսափահար են եղել, չէ որ Հադրութում ծառայող երկու որդիներն էլ այդ օրը շփման գծում են եղել, որոնցից երկար ժամանակ լուր ստանալ չէր հաջողվել: Իրեն բնավ չառանձնացնելով սահմանագծին հայրենիքը պաշտպանող մյ ուս զինվորների մայրերից, Մարգարիտան աղոթում է, որ քառօրյա պատերազմին հետևած կրակի ժամանակավոր դադարը երբեք չխախտվի ու արցունքն աչքերին ավելացնում. «ոչ մի մայր թող այլևս չլսի իր զինվոր որդու՝ անգամ վիրավոր լինելու լուրը, իսկ մահվան բոթը նույնիսկ թշնամու մորը չեմ ցանկանում… »:

Բազմազավակ ընտանիքի երեք չափահաս տղամարդիկ այսօր առաջնագծում են և ընտանիքը, փաստորեն, մնացել է առանց կերակրողի, այդ է պատճառը, որ ՊՈԱԿ-ը չէր կարող անտարբեր մնալ իր աշխատակցի՝ որդիներին առաջնագծում միացած Տիգրան Միրզոյանի ընտանիքի նկատմամբ: ՊՈԱԿ-ի աշխատակիցների հանգանակած ֆինանսական  աջակցությունը և որոշ սննդամթերք այսօր փոխանցվեց Միրզոյանների ընտանիքին: Ընտանիքին այցելած ՊՈԱԿ-ի տնօրենի՝ մասնաճյուղերի գործունեության համակարգման և տնտեսական աշխատանքների գծով տեղակալ Սեյրան Առաքելյանը հույս  հայտնեց, որ շուտով ընտանիքի տղամարդիկ ողջ և առողջ տուն կվերադառնան:

Տիգրան Միրզոյանը ՊՈԱԿ-ի աշխատակիցներից միակ կամավորը չէ, որն այս օրերին Արցախի սահմանագիծ է մեկնել: Հայրենիքի պաշտպանությանն են զինվորագրվել ևս երեքը` ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետի տեղակալ Սլավա Սարգսյանը, ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության հուշարձանի պահապան Միհրան Մանուկյանը և «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի հուշարձանի պահապան Արա Իասավերդյանը: Նրանց ընտանիքները ևւս աջակցություն կստանան ՊՈԱԿ-ի կողմից: 

 

Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացրել է խաղաղաշինության և կանխարգելման ոլորտում իր նախաձեռնությունները Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին․ Մասուդ Փեզեշքիան Հայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան միգրացիոն կենտրոններ․ ՆԳՆ Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը ծրագրում է գրեթե կրկնապատկել գրին քարտի միջոցով քաղաքացիություն ստանալու գործընթացի արժեքը Հունիսի 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Վեց պակիստանյան կործանիչներ ուղեկցել են Իրանի նախագահի ինքնաթիռը ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հրապարակել են համագործակցության նոր զեկույց Զելենսկին չի մեկնի Լեհաստան՝ Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին Իրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ազնվացեղ եղջերուն գրավել էր անցորդներին Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Մոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանՌոնալդուն՝ 6 աշխարհի առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստ (տեսանյութ) Հայտնի է Հայաստանի Մ-19 ԵԱ հավաքականի հանդիպումների ժամանակացույցը Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգն աճում է․ դիվանագետ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետո ԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոնները Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով Հայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթեր Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Դալարիկ գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ը․ վերջինը կոտրել է բետոնե սյունն ու կողաշրջվել․ կա վիրավոր Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներ Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Պատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՀրապարակվել է պատգամավորական երդման նոր տեքստը Մբապե. Մեսին միշտ է գոլ խփում, ես դրա վրա չեմ կենտրոնանում Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ Զաքարյան