Անհրաժեշտ է ապացույցներ հավաքել ու օգտագործել Ադրբեջանի դեմ. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
ՎԻԴԵՈ
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ համապատասխան մարմիններին ներկայացնելու համար անհրաժեշտ է հավաքել ապացույցներ Ադրբեջանի կողմից ագրեսիայի ակտ, ռազմական հանցագործություններ և մարդու իրավունքների զանգվածային խախտումներ կատարելու մասին:
Լրագրողների հետ զրույցում պատգամավորը մանրամասնեց, որ հնարավորություն կա դիմել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որտեղ պետք է բազմաթիվ, հարյուրավոր անհատական դիմումներ ներկայացնել: Պատգամավորը կարծում է, որ կարելի է դիմել նաև Ռասսայական խտրականության հանձնաժողովին, Միջազգային արդարադատության դատարանին, որը նույնպես ՄԱԿ-ի կառույցներից է: «Կարևոր է նաև, որ միջազգային իրավապաշտպան կառույցները զեկույցներ կազմեն, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հանցագործությունների մասին, որը շատ լուրջ հիմք կլինի հետագայում տարբեր միջազգային հարթակներում այդ ապացույցներն ընդդեմ Ադրբեջանի օգտագործելու համար»,- վստահություն հայտնեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում.
Լիլիթ Լալայան




















































