Երևան, 30.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աբովյանում բացվել է քաղաքացիների սպասարկման հերթական գրասենյակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աբովյանի համայնքապետարանում այսօր տեղի է ունեցել  Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության երևանյան գրասենյակի համաղեկավար Լուկաս Լուշերը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը,  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ հյուրեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:

Գրասենյակը հիմնադրվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում` Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ, Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ), ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ:  

Քաղաքացիների սպասարկման գրասենյակը նպատակ ունի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: Այսուհետ քաղաքացիները կստանան տեղեկատվություն և ծառայությունների մատուցում մեկ վայրում:

ՔՍԳ-ում աշխատանքներն իրականացվելու են Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ: Որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ՝ այն թույլ է տալիս ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում, մատուցել առցանց ծառայություններ բնակիչներին, հետևել դրանց ընթացքին, հարցերի դեպքում՝ առցանց դիմել համապատասխան մասնագետներին, ինչպես նաև քաղաքացիներին առցանց ներգրավել համայնքային մակարդակով որոշումների կայացման մեջ:

 

ԵՄ խորհուրդը ֆորմալ արձանագրել է Հայաստանին Աջակցության երկրորդ մասի տրամադրումը Իրանի զինված ուժերը 1000 ռազմավարական անօդաչու թռչող սարքեր են ստացել Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ հարված հասցնելու համար. Բայրամովը՝ Արաղչիին Եվրոպան բորբոքում է Իրանի դեմ պատերազմի կրակը. Արաղչի Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել ընտանիքի 10-րդ զավակը Մենք արդեն կատարել ենք մեր ընտրությունը. Արարատ Միրզոյանը` Բրյուսելում Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափի երրորդ հանդիպումը նախապատրաստական ​​փուլում է. Լավրով Մատենադարանը մեկնարկեց «Շոշափելով մատյանները» ներառական ծրագիրը Վոլկանովսկին դեմ չէ մենամարտել Արման Ծառուկյանի հետ Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է Հայտնի քաղաքական գործիչներն ու փորձագետները քննարկել են Հայաստանի անվտանգության նոր մարտահրավերները Վրաստանում գործարարները կտուգանվեն հանրային քաղաքական գործունեության համար Արամ Ղազարյանն ընդունել է Վյաչեսլավ Բուտկոյի գլխավորած պատվիրակությանը Հայտարարվել է Սպիտակ տուն Նեթանյահուի հաջորդ այցի ամսաթիվը Անկախ ՍԴ-ի դիրքորոշումից՝ հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով. Արամ ՎարդևանյանՉԼ․ Շաբաթվա խորհրդանշական հավաքականը Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան Սա երազանք չէ․ սա քո ապագա աշխատանքն է․ «Մեր ձևով» Սպասվում է ձյուն․ եղանակն՝ առաջիկա օրերին Սթափեցնող ահազանգ Ստրասբուրգից․ բանտարկված սրբազաններն ու Ադրբեջանի անվերջ պահանջները․ Էդմոն Մարուքյան Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու 15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները300.000 նոր աշխատատեղ․ Ալիկ ԱլեքսանյանԻնչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև հիմնական անհամաձայնությունն իրանական բալիստիկ հրթիռների հեռահարությունը սահմանափակելու պահանջն է եղել․ CNN «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և շարժման անդամները կհանդիպեն երևանցիների հետ Հայաստանում ամենաարագ աճող շարժումը․ «Մեր ձևով»Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա Էուլջեքջյաններին «Զգոն եղեք». Շիրակի մարզպետի և նրա տեղակալի անուններով WhatsApp–ում կեղծ օգտահաշիվներ են ստեղծվել Մինուս 30՝ հզոր անտիցիկլոնը կպատի Արևելյան Եվրոպան․ Լևոն Ազիզյան Խոշոր հրդեհ՝ անձեռոցիկների արտադրամասում. բազմաթիվ հրշեջներ փորձում են այն մարել Մենք չենք ուզում նոր փորձանքներ. մենք ուզում ենք արժանապատիվ ծերություն և անվտանգ ապագա․ Կամենդատյան Այս ամենը հակասահմանադրական է․ Օրբելյան Ժամանակակից մեծագույն տենոր, հայ անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան Ջրային պարեկները գիշերային ապօրինի որսած 350 կգ սիգ են հայտնաբերել Հասարակությունը պետք է լինի քաղաքականապես հասուն և անջատի ընտանեկան շահը պետականից․ Ավետիք Չալաբյան Հայաստանում համերգով հանդես կգա LOBODA-ն Հայոց բանակի տոնի կապակցությամբ կազմակերպել էինք մեծ տոնական համերգ․ Ավետիք ՉալաբյանԳնաճը և սպառողական զամբյուղի տատանումները զգալի են սպառողների համար․ Հրայր Կամենդատյան«Տաշիր կապիտալը» դատարանին միջնորդել է կանխել ՀԷՑ–ի գույքը ձեռք բերելու գործընթացը Ինքնաթիռ է վթարի ենթարկվել, մաhացել է առնվազն 15 մարդ ՀԷՑ-ը փաստացի զրկված է դատական պաշտպանության իրավունքից. փաստաբան Աբու Դաբիում բանակցությունները կարող են տևել մեկ օրից ավելի. Պեսկով Ժողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Ոսկու գնի նոր պատմական առավելագույնը Լավրովը որտեղի՞ց գիտի. Էդմոն ՄարուքյանԻնչ եղանակ կլինի հունվարի 30-31-ին«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2025-ին 52 մլրդ 164 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել ՀԷՑ-ի կողմից վերցված որևէ վարկի տոկոս չի մտել սակագնի մեջ, մեր բնակչությունը վարկերի համար ոչ մի դրամի վճարում չի կատարել. պաշտպան