Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նրանք կռվեցին թշնամու դեմ և ողջ մնացին. պատմում են վիրավոր հերոսները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Blognews.am-ը գրում է

Հայրենական քառօրյա պատերազմ, որի ժամանակ մեր տղերքից ոմանք ընկան, ոմանք վիրավորվեցին, բայց իրենց արյունով պահեցին հայրենիքի սահմանները։ BlogNews-ն այցելել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, զրուցել վիրավոր զինծառայողների հետ։ Զրույցից ակնհայտ էր, որ պատերազմն անսպասելի էր և իր հետևանքներն է թողել, հատկապես, երիտասարդ զինծառայողների ոչ միայն ֆիզիկական առողջության, այլև հոգեբանական վիճակի վրա, սակայն նրանք ամուր են, ինչպես երբեք։ Տղաներին ամենից շատ անհանգստացնում էր ընկերների վիճակը։ Բոլորը միաբերան ասում էին՝ վերադառնալու են ծառայության՝ ընկերների հետ հայրենիքը պաշտպանելու, վիրավորվելու հետևանքով վաղաժամ զորացրվելու մասին ոչ ոք չէր էլ մտածում։

Համբարձում Վարդանովը ծնունդով սահմանամերձ Ճամբարակից է, սակայն ապրել է Մասիսում, այժմ ծառայում է Ջաբրայիլում։ Նա հերթափոխն ընդունել էր ապրիլի 1-ին։ Ծոծորակին բեկորային վնասվածք ստացած զինծառայողը BlogNews-ին պատմեց, որ հակառակորդն իրենց անակնկալի է բերել՝ հանկարծակի հարձակմամբ։ «Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն էր՝ ժամը 4։00-4։20-ի կողմերը, հակառակորդը միանգամից եկավ, առաջին վայրկյանին խուճապ կար, քանի որ իրենք նռնակ նետեցին, որից մեզ մոտ 2 հոգի վիրավորվեց, մեկը՝ շատ լուրջ՝ մի ոտքը կորցրեց... Մինչև իրենց իջեցրինք կացարան, առաջին բուժօգնություն ցույց տվեցինք, հասկացանք, որ հակառակորդն արդեն մեր խրամատում է։ Էլ չկարողացանք գնալ մեր տեղը, կացարանի մոտից էինք կռիվ տալիս հակառակորդի հետ։ Բնականաբար, հարմար չէր, շատ դժվարություններ կային, իրենք բարձր տեղում էին, մենք՝ ցածր, առավելությունն իրենց կողմն էր։ Կարծում եմ՝ իրենք սպառազինության պակաս էլ չունեին, որովհետև անընդհատ կրակում էին, նռնակներ նետում, ու դա չէր վերջանում։ Մեր զինամթերքը սահմանափակ էր, աշխատում էինք հնարավորինս քիչ կրակել, սակայն արժանի հակահարված տալ, չէինք թողնում, որ առաջ գան»,- պատմեց նա։

Համբարձումը նշեց, որ իրենք պատրաստ էին, ուղղակի սպառազինությունն ու մարդկանց քանակը համաչափ չէր։ Թշնամու շարքերում էլ երիտասարդ զինծառայողներ չէին։ Ընկերներն իրենց օգնություն էին բերել, սակայն հակառակորդը կրակի տակ էր պահում դիրք տանող բոլոր ճանապարհները, արդյունքում՝ ոչ ոք չէր կարողանում զինամթերք բերել իրենց. «Մի կերպ 2 սպա եկավ, վիրավորներից մեկին հանեցին դիրքից ու էլ ոչ ոք չէր կարողանում դիրքին մոտ գալ։ Արդեն հրամանի չէինք սպասում, հակառակորդը մեր դիրքի տարածքում էր, ու մեզ վրա էր կրակում, ի՞նչ հրաման, հակահարված էինք տալիս։ Օրենքով էլ նախատեսված է, որ բացահայտ հարձակման դեպքում մենք կարող ենք կրակ բացել։ Բացի այդ, բոլորս էլ մտածում ենք մեր կյանքի մասին»,- ասաց 21 ամսվա զինծառայողը։

Շարունակությունը` այստեղ

Թրամփը կանգնած է «անհնար ռազմական գործողության և վատ գործարքի» միջև ընտրության առաջ. Իրանի ԻՀՊԿԿուբան՝ առանց վառելիքի և զբոսաշրջիկների. ամերիկյան շրջափակումը խորացնում է ճգնաժամը կղզումՄեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿ«Մանչեսթեր Յունայթեդը» 3։2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին» ԱՄՆ-ն աշխարհում միակ ծովահենն է, որն ավիակիրներ ունի. Մոհսեն ՌեզայիՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժածՄինչ Ջիգանը երեխաների հետ էր, Սամոյլովան իր ծննդյան օրն է նշել՝ բաց հագուստով և սեղանի վրա պարելովՁեռքում նռնակի պայթուցիչ պայթելու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդԴիզայներական իրերի կեղծման կասկածանքով Գլենդելում երկու հայ է ձերբակալվելԼեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Amber Shock 26 լայնածավալ զորավարժություններըՎարդան Բիչախչյանը նշանակվել է «Շիրակի» գլխավոր մարզիչ Տնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Սա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասին«Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՌուսաստանը նախընտրում է Ուկրաինայի հարցով նպատակներին հասնել գործարքի միջոցով. ՊեսկովՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ Հայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանԻրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել ԿարապետյանԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչՎանաձոր քաղաքը և Լոռու մարզը լինելու են իմ ուշադրության կենտրոնում․ Սամվել Կարապետյան«Պորտուն»՝ Պորտուգալիայի չեմպիոն Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինՀունաստանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակըՇատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Թալին-Սասնաշեն ճանապարհին մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավոր կաԻ՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է ԵրևանԴուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել ԿարապետյանՀունաստանի նախագահը ժամանեց Երևան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»ՇարժումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 3-ին 3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ ԿարապետյանՇիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՀայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին