Նիկոլ Փաշինյանը Հրազդանի ոստիկաններին մեղադրում է «ծախվելու» մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում մի գրառում է արել, որտեղ անդրադարձել է Հրազդանի գործող քաղաքապետի կողմից ընտրակաշառք բաժանելու երեւույթին:
«Երեկ Հրազդանի օդում լուրեր էին կախված, որ Արամ Դանիելյանի թիմը Հրազդանում ընտրակաշառքներ է բաժանում եւ այս մասին մեր շտաբ էին հասնում տասնյակ օպերատիվ տեղեկություններ: Այդ օպերատիվ տեղեկություններից ոչ մեկը, փաստորեն, ոստիկանություն չէր հասնում (այդ մասին անձամբ ինձ ասել է ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչը՝ պնդելով, թե նման տեղեկություններ չունի): Սա նշանակում է, որ Հրազդանի ոստիկանական մարմինները կա´մ չեն տիրապետում քաղաքի օպերատիվ վիճակին, կա´մ լռում են փրկագնի դիմաց»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նաեւ շեշտել է, որ երեկ երեք դրվագով առնչվել է Հրազդանի ոստիկանության եւ քննչական մարմինների հետ եւ նրանց աշխատանքը ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ գնահատել: Ըստ Փաշինյանի՝ հավանական է, որ նրանք պարզապես գնված են: Իր գրառման վերջում Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ օդում կախված լուրերի համաձայն՝ այսօր ընտրակաշառք բաժանելու գործընթացը Հրազդանում շարունակվելու է: «Լրատվամիջոցներին հրավիրում ենք լուսաբանելու»,- նշել է պատգամավորը:



