Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


NEWS.am STYLE Exclusive. Ամերիկահայ հայտնի պարող Միհրան Կիրակոսյանը` աստղային համագործակցությունների եւ «Եվրատեսիլի» մասին

ՎԻԴԵՈ

Ամերիկահայ հայտնի պարող եւ խորեոգրաֆ Միհրան Կիրակոսյանին Հայաստանում ճանաչում են, որպես աստղային պարող, որը, չնայած երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է համագործակցել աշխարհի ամենահայտնի աստղերից շատերի` Մադոննայի, Ռիկի Մարտինի, Սելենա Գոմեսի, Շակիրայի. Բրիթնի Սփիրսի, Արիանա Գրանդեի եւ այլոց հետ:

2010 թ-ին նա երգչուհի Էմմիի հետ մասնակցեց «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին: Չնայած երգիչներին չհաջողվեց ստանալ ուղեգիր դեպի Եվրոպայի ամենահեղինակավոր երաժշտական մրցույթ` նրանց Hey զուգերգը համարվում էր այդ տարվա ֆավորիտներից:

Արդեն տեւական ժամանակ է պարողը չի այցելել Հայատան: NEWS.am STYLE-ը կապ հաստատեց Միհրանի հետ՝ պարզելու, թե ինչ նախագծերով է զբաղված խորեոգրաֆն այս շրջանում.

-Միհրան, ե՞րբ եք վերջին անգամ եղել Հայաստանում:

-Վերջին անգամ Հայաստանում եղել եմ 6 տարի առաջ՝ 2010 թ-ին: Հիմա երբ հետ եմ նայում, բավականին, երկար ժամանակ է անցել…

-Հայտնի է, որ երկար ժամանակ համագործակցել եք Մադոննայի, Ռիկի Մարտինի, Սելենա Գոմեսի եւ մի շարք այլ աշխարհահռչակ երգիչների հետ: Այսօր շարունակո՞ւմ եք իրականացնել նման աստղային համագործակցություններ:

-Այլեւս չեմ պարում արտիստների հետ: Այժմ նրանց հետ համագործակցում եմ, որպես խորեոգրաֆ եւ ռեժիսոր: Այս ընթացքում աշխատել եմ ամերիկյան The Voice նախագծի վրա: Աշխատում եմ թե արտիստների, թե նրանց մասնակիցների շուների վրա, համագործակցում եմ ժյուրիի անդամների` Շակիրայի, Սի Լո Գրինի եւ Բլեյք Շելդոնի հետ: Մեզ հետ աշխատում են նաեւ այլ տաղանդավոր խորեոգրաֆներ եւ ռեժիսորներ:

Բացի դա, որպես խորեոգրաֆ աշխատել եմ մի շարք արտիստների կենդանի շոուների վրա: Նրանց թվում են` Ludcaris-ը, Վիկտորիա Ջասթիսը, Big Time Rush-ը, Սելենա Գոմեսը, Afrojaցk-ը, Եվա Սիմոնսը, Քելլի Ռոուլանդը եւ այլք:

Եղբորս` Գոռ Կիրակոսյանի եւ հորս` Կարո Կիրակոսյանի հետ այժմ աշխատում ենք պարային մի շոուի վրա: Հուսով եմ` այն կներկայացնենք նաեւ Հայաստանում:

Այժմ ունեմ նաեւ իմ պրոդյուսերական ընկերությունը, որը հիմնել ենք եղբորս հետ միասին: Այն կոչվում է Mihran K. Productions, որը զբաղվում է ֆիլմերի, գովազդների, տեսահոլովակների եւ բեմականացումերի ստեղծմամբ:

-Այդքան հայտնի արտիստների նշեցիք… Իսկ կա՞ մեկը, որի հետ դեռեւս չեք աշխատել, բայց շատ կցանկանայիք իրականացնել նաեւ այդ համագործակցությունը:

-Եթե պարելու մասին է խոսքը, ապա այլեւս ցանկություն չունեմ որեւէ աստղի հետ պարելու: Այդ երազանքս իրականացրել եմ տարիներ առաջ: Այժմ կյանքիս այլ փուլում եմ գտնվում, որտեղ երազանքներս եւ նպատակներս այլ են:

-Հանդես եք եկել նաեւ որպես երգիչ: Նոր երգեր եւ տեսահոլովակներ այլեւս չե՞ք պատրաստվում ներկայացնել:

-Երբեք ինձ չեմ համարել ռեփեր կամ երգիչ: Ես դա արել եմ միայն հաճույքի համար եւ շատ ուրախ եմ, որ մարդիկ ինձ ընդունեցին նաեւ այդ տեսանկյունից: Այժմ ինքս եմ աշխատում շատ արտիստների հետ, զբաղվում եմ նրանց մենեջմենթով: Հիմա MiMOSA անունով հայտնի դիջեյի մենեջերն եմ:

Շարունակությունն այստեղ:

«Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Իսկ իրականում՝ ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել սահմանըՌուսաստանը հարվածել է Զապորոժյեում Դնեպրի վրայի կամրջին. հինգ մարդ է տուժել Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Սպիտակ տունը Politico-ի լրագրողներին թույլ չի տվել բարձրանալ Թրամփի ինքնաթիռ Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 ԱՄՆ-ն չի տարհանի իր դեսպանատունը Կիևից՝ չնայած Ռուսաստանի uպառնալիքներին․ Ռուբիո Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերով