«Օֆշորային սկանդալ». խուզարկություններ են կատարվել Պանամայում Mossack Fonseca ընկերության կենտրոնակայանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊանամայի ոստիկանությունը եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները խուզարկություններ են կատարել Mossack Fonseca իրավաբանական ընկերության կենտրոնակայանում, որը տխուր համբավ ձեռք բերեց «օֆշորային սկանդալի» պատճառով: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Associated Press-ին, իրավապահ մարմինները փնտրել են փողերի «լվացման» եւ ահաբեկչության ֆինանսավորման ապացույցներ:
Խուզարկությունների նպատակը եղել են այն փաստաթղթերը, որոնք կապված են ապօրինի գործունեությանն ընկերության մեղսակցությունը բացահայտող հրապարակված նյութերի հետ, հայտարարել են գլխավոր դատախազությունում:
Ավելի վաղ աշխարհի խոշորագույն զանգվածային լրատվամիջոցների ձեռքի տակ են հայտնվել միլիոնավոր փաստաթղթեր, որոնցում նշված Է, որ Պանամայի Mossack Fonseca ընկերությունը մի շարք դեպքերում սպասարկյալներին օգնել Է «լվանալու» փողերը, խուսափելու պատժամիջոցներից եւ հարկերից:
Փաստաթղթերում հիշատակվում են պետությունների 72 ներկայիս եւ նախկին ղեկավարներ, ինչպես նաեւ բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, գործարարներ եւ մշակույթի գործիչներ:



