Ինչ չպետք է անեն ծնողները երեխաների ներկայությամբ
ԼԱՅՖԵրեխաներն արագ են մեծանում, մինչդեռ ծնողները հաճախ դա չեն նկատում։ Ստացվում է՝ երեխան արդեն մեծացել է, բայց նախկինի նման քնում է ծնողների սենյակում, նրա ներկայությամ հագուստ են փոխում եւ այլն։
Հոգեբանները կոչ են անում ավելի ուշադիր լինել՝ կան բաներ, որոնք չի կարելի անել երեխաների մոտ, հակառակ դեպքում դա կարող է վնասել նրանց հոգեբանությունը։
Լինում են մայրեր, որոնք մինչեւ 15 տարեկան տղայի երեխայի հետ կարող են նույն անկողնում քնել։ Սակայն հոգեբանները պնդում են՝ սա կարող է հանգեցնել նրան, որ երեխայի մոտ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ձեւավորվի։ Տղա երեխան, երկար ժամանակ մոր կողքին քնելով, ենթագիտակցորեն իրենց նույնացնում է եւ իրեն սկսում է կին զգալ։ Հիշեք, որ 4 տարեկանից երեխան պետք է քնելու իր սեփական անկյունն ունենա, հնարավորության դեպքում՝ առանձնասենյակը։
Չի կարելի նաեւ երեխայի մոտ մերկ շրջել։ Տղան չպետք է մորը մերկ տեսնի, աղջիկը՝ հորը։ Երեխան պետք է իր հանդեպ հարգանք զգա, իսկ նրա ներկայությամբ մերկ լինելն ամենեւին հարգանքի դրսեւորում չէ։
Պատրաստեց Past.am-ը:



