Վաշինգտոնում կալանավորվել են բողոքի ակցիայի ավելի քան 400 մասնակիցներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎաշինգտոնի ոստիկանության տվյալներով՝ կալանավորվել են կոռուպցիայի դեմ անցկացված բողոքի ակցիայի ավելի քան 400 մասնակիցներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ակցիան տեղի Է ունեցել Կապիտոլիումի շենքի մոտ: Դրա մասնակիցները նաեւ պահանջել են ազատ եւ արդար ընտրությունների անցկացում: Նրանք վանկարկել են. «Մեկ մարդ, մեկ քվե» եւ «Փողը տեղ չունի քաղաքականության մեջ» կարգախոսները:
Ոստիկանությունը բազմությանը բաժանել Է երկու մասի: Անօրինական գործողությունների համար կալանավորված ցուցարարներին պլաստիկե ձեռնաշղթաներով տարել են ավտոբուսներ:
Ապրիլի 11-ին ցույցն անցկացվել Է «Ժողովրդավարական գարուն» խորագրի ներքո բողոքների շարքի շրջանակներում:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



