Ադրբեջանական ուղղաթիռները խոցած ԼՂՀ ՊԲ երեք զինծառայող պարգևատրվեցին ավտոմեքենաներով
ՖՈՏՈLife.panorama.am-ը գրում է.
Քիչ առաջ Լեռնային Ղարաբաղի հանրապեության մայրաքաղաք Ստեփանակերտում կայացավ ադրբեջանական ուղղաթիռները խոցած երեք զինծառայողների պարգևատրման արարողությունը: ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտական խիզախություն ցուցաբերած զինծառայողներին հանձնեց ամենագնաց ավտոմեքենաների բանալիները:
Պարգևատրված զինծառայողներից Նարեկ Մալխասյանը պատմելով տեղի ունեցածի մանրամասները՝ ասաց. «Ապրիլի 2-ին արդեն պառկած էի, երբ ուղղաթիռի ձայնը լսեցի: Զենքս վերցրեցի և խրամատից դորս գալուն պես, տեսնելով հակառակորդի ուղղաթիռը, խոցեցի այն,-պատմեց զինծառայողն, ով ուղղաթիռի պայթյունից պոկված բեկորի հարվածից ոտքի շրջանում վնասվածք է ստացել, սակայն առավելագույնը 5 օրից պատրաստվում է վերադառնալ ծառայության՝ իր ծառայակից ընկերների մոտ:





