Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կին կապիտանը վերցրել է զենքն ու ոչնչացրել թշնամու անօդաչու սարքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Aparaj.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի զորամաս հասնելուն պես սուրճի հրավեր ենք ստանում: «Բանակի սուրճն ուրիշ է, այդ սուրճից ուրիշ տեղ չեք կարող փորձել»,- շտապում են շեշտել զինվորականները: Հյուրասիրության հրավերն ընդունում ենք:

Զորամասի «գրադարան-շտաբի» փոքր սենյակում տեղավորվում ենք կողք կողքի: Զորամասի ֆինանսական ծառայության պետ, գրադարանավար եւ միաժամանակ բուժքույր Մելսիդա Հարությունյանը շտապում է սուրճ դնել եւ պատմում քառօրյա պատերազմի առաջին օրվա կատարվածի մասին:

«Ապրիլի 2-ի գիշերն արթնացանք կրակոցներից: Խուճապի չմատնվելով` կանանց եւ երեխաներին տարհանեցինք Ստեփանակերտ: Շատերի բարեկամներն էլ Երեւանում էին, այդ պատճառով Հայաստանից տաքսիներ պատվիրեցինք, մեր վարորդները բնակիչներին հասցրին Շուշի, որտեղ նրանց արդեն սպասում էին պատվիրված մեքենաները,- պատմում է Մելսիդան: – Ամբողջ գիշեր ռմբակոծությունները չէին դադարում: Առավոտյան վերջին բնակիչներին տարհանելուց հետո` ամուսնուս հետ շտապեցինք զորամաս: Մեքենա չկար. այդ պատճառով Մարտակերտից մինչեւ Մատաղիս ահագին տարածություն անցել ենք ոտքով, մինչեւ մեքենայի հայտնվելը»:

1

Արդեն մի շաբաթից ավելի է, ինչ Մելսիդայի անկողնուն փոխարինել է աթոռը, իսկ գլխատեղը սեղանն է: Չի բողոքում: Միակ խնդրանքը փոքր համարի զինվորական կոշիկներն են. «40 համարից փոքր կոշիկ չկա: Նույնիսկ մի քանի գուլպաներով հանգնելուց` մեծ են: Քայլելը դժվար է այս կոշիկներով, էլ չեմ խոսում վազելու մասին»,- ասում է նա:

Մելսիդան 91 թվականից մասնակցել է Արցախյան պատերազմին: Նա եւ հետախուզության է գնացել, եւ մասնակցել մարտերին, եւ օգնել վիրավորներին: Նա մասնակցել է Շոշի, Շուշիի, Լաչինի, Քարվաճառի, Մարտակերտի ազատագրման մարտերին, 1,5 տարի կռվել Շահումյանում`ադրբեջանցիների թիկունքում: Պատերազմի ժամանակ Մելսիդան 2 անգամ ծանր վիրավորվել է, 3 անգամ կոնտուզիա ստացել: Նրա ճակատին փամփուշտից մնացած սպի կա: Նրա մարմնից 24 բեկոր են հանել, որից 4-ը Մելսիդան ինքն է հանել «Եղնիկներում»: Երեք բեկոր էլ դեռ մնում է ազատամարտիկիկ կնոջ մարմնում:

2

Պայմանագրային զինծառայող Նորայրի ձեռքերն ականից վնասվել են, մի քանի օրով ուղարկել են զորամաս ապաքինվելու: Տեղը տեղ չի տալիս, ուզում է շուտ գնալ ընկերների մոտ: Դեպքի մանրամասնությունները չի պատմում, տեսախցիկը տեսնելուն պես՝ շրջվում է, ընկերներն ասում են, որ նկարվել չի սիրում:

«Մի քանի օր առաջ անօդաչու սարք էր հայտնվել զորամասի վերեւում, մինչեւ մենք գործի անցնենք, Մելսիդան վերցրել էր զենքը եւ մի քանի րոպեներ անց ոչնչացրել սարքը»,- պատմում է Նորայրը:

3

«Հրամանատարին խնդրեցի, որ թույլ տա դիրքեր բարձրանամ, չեմ կարող այստեղ հանգիստ նստել: Համ էլ տղաներին ոգեւորելու եւ թիկունք կանգնելու խնդիր կա: Սակայն չթույլատրեց: Հաջորդ օրը նորից մոտեցա, այս անգամ ասաց` համբերիր,- խռովված, բայց հրամանն օրենք համարելով շարունակում է Մելսիդան,- ախր կիսատ մնացած գործը պիտի ավարտենք եւ մեզ պատկանող հողերն ազատագրենք: Այն ժամանակ չպետք է ընդունեինք խաղաղության դաշինք, մենք պետք է առաջ գնայինք, որ այսօր նման խնդիր չունենայինք եւ մեր տղաները չզոհվեին առաջնագծում…»:

Մելսիդայի ամուսինը, ինչպես Մելսիդան է ասում, առաջին իսկ օրվանից իր հետ է: Նա Մարտակերտի ՀԷԿ-ի հսկիչն է, միաժամանակ ամեն ինչով օգնում է զորամասում:

Ամուսինը հպարտությամբ պատմում է, որ կինն Արցախյան պատերազմի ժամանակ ոչնչացրել էր տասնյակ ադրբեջանցիների:

4

Մելսիդա Հարությունյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» եւ «Շուշիի ազատագրման համար» մեդալներով, «Մարտական խաչի» շքանշանակակիր է: Ստացել է կապիտանի կոչում:

Ամուսինները երեխաներ չունեն, բայց ճակատում կռվող բոլոր տղաներին իրենց զավակներն են համարում:

«25 տարի է` ապրում եմ Արցախում, եւ 25 տարի բանակ գնացող-եկողներն իմ որդիներն են: Այստեղ իմը, քոնը չկա: Աստված ինձ այս ամբողջ բանակ երեխաներին է տվել, ու ես երջանիկ եմ դրանով»,- ասում է կին կապիտանը:

5

Սուրճը եռաց: Մելսիդան մատուցում է մեզ, հյուրասիրում նաեւ կոնֆետներով եւ քաղցրաբլիթով:

«Նույն այս քաղցրաբլիթներն ու կոնֆետներն ուտում են նաեւ մեր սահմանը պահող զինվորները: Աստված թող խնայի նրանց, դեռ շատ գործ ունենք… Խմեք սուրճը, իսկ հաջորդ անգամ սուրճ կհյուրասիրեմ Բաքվում…»,- ասում է նա:
Լուսինե Թեւոսյան

Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացրել է խաղաղաշինության և կանխարգելման ոլորտում իր նախաձեռնությունները Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին․ Մասուդ Փեզեշքիան Հայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան միգրացիոն կենտրոններ․ ՆԳՆ Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը ծրագրում է գրեթե կրկնապատկել գրին քարտի միջոցով քաղաքացիություն ստանալու գործընթացի արժեքը Հունիսի 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Վեց պակիստանյան կործանիչներ ուղեկցել են Իրանի նախագահի ինքնաթիռը ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հրապարակել են համագործակցության նոր զեկույց Զելենսկին չի մեկնի Լեհաստան՝ Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին Իրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ազնվացեղ եղջերուն գրավել էր անցորդներին Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Մոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանՌոնալդուն՝ 6 աշխարհի առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստ (տեսանյութ) Հայտնի է Հայաստանի Մ-19 ԵԱ հավաքականի հանդիպումների ժամանակացույցը Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգն աճում է․ դիվանագետ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետո ԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոնները Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով Հայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթեր Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Դալարիկ գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ը․ վերջինը կոտրել է բետոնե սյունն ու կողաշրջվել․ կա վիրավոր Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներ Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Պատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՀրապարակվել է պատգամավորական երդման նոր տեքստը Մբապե. Մեսին միշտ է գոլ խփում, ես դրա վրա չեմ կենտրոնանում Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ Զաքարյան