Վաշտի հրամանատարի ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆHraparak.am-ը գրում է.
Արգիշտի Գաբոյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո անցել է ԼՂՀ-ում զինվորական ծառայության: Նա կոչումով կապիտան է, վաշտի հրամանատար: Արգիշտին Արթիկի շրջանի Մեծ Մանթաշ գյուղից է: 23 տարեկան, ամուսնացած չէ:
Հայր ու որդի ծառայում էին Քելբաջարում:
Հայրը Արցախյան ազատամարտի մասնակից է, պայմանագրային զինծառայող, դասակի հրամանատար: Դեպքերից հետո Արգիշտիին տեղափոխել են Մատաղիսի դիրքեր: Ըստ նրանց գյուղապետ Ստյոպա Չոբանյանի՝ ռազմական գործողությունների ժամանակ / ապրիլի մեկից սկսած/ Արգիշտին առաջին գծում է եղել:
Վաշտի հրամանատարի ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ: Երեկ ևս հստակեցում չկար: «Հայրը հիմա այնտեղ է, բայց տղային չի գտել: Մինչեւ երեխային չգտնի, նա հետ չի գա»,- ասում է գյուղապետը:
Հ.Բ.
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



