Ամենաշոգ ջերմաստիճանն այս տարի Երեւանում եղել է հուլիսի 10-ին՝ 40.5 աստիճան. Գագիկ Սուրենյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմենաշոգ ջերմաստիճանը Երեւանում եղել է հուլիսի 10-ին՝ 40.5 աստիճան, եւ հուլիսի 15-ին Մեղրիում՝ 41.1 աստիճան: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ ամփոփելով հուլիսի եղանակը:
«Այս տարի գրանցված ցուցանիշները չեն գերազանցել նախորդ տարիներին գրանցված բարձր ջերմաստիճանները: 2010 թվականին օգոստոսի 3-ին Երեւանում գրանցվել է 42 աստիճան, իսկ 2011 թ.-ի հուլիսի 31-ին Մեղրիում՝ 43,7 աստիճան: Ամեմաշոգ ամառներն ունեցել ենք 2000, 2006, 2010 եւ 2011 թվականներին: 2006 թվականին 20-25 օր շարունակ Երեւանում դիտվել է 38-41, իսկ 5 օր շարունակ 41-ից բարձր ջերմաստիճան»,-ասել է Գագիկ Սուրենյանը:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



