Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եթե Հայաստանի իշխանությունը քառորդ դարում գոնե կեսն աներ այն ամենի, ինչը չորս օրում արեցին մեր տղաները.«Ժամանակ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը երեկ հայտարարել է, որ բոլոր գանձագողերը պետք է պատասխան տան օրենքի առաջ, պետք է դատվեն, եթե անգամ ինքն էլ է այդպիսին, ապա իրենից սկսած։ Նա հայտարարել է, թե բոլոր միջոցները պետք է ուղղել բանակին, օպտիմալացնել պետական ծախսերը, կրճատել ավելորդությունները, օրինակ՝ բնակիչ չունեցող գյուղերում դպրոցներ կառուցելու համար փող հատկացնելու և այլն։

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները այս օրերին այնպես են բարձրաձայն նման հայտարարություններ անում, որ տպավորություն է ստեղծվում, թե այս տարիների ընթացքում              Հայաստանը մսխողները ոչ թե իրենք, իրենց կուսակցությունը, այլ հասարակությունն է եղել։ Այն, որ գանձագողերը պետք է դատվեն և ավելորդ ծախսերը պետք է ուղղակի բացառվեն՝ պարզագույն ճշմարտություն է, ընդ որում՝ հասարակության համար շատ վաղուցվա ճշմարտություն։

Թեև դա, իհարկե, պարզ ճշմարտություն է նաև իշխանությունների համար, պարզապես նրանք այսօր ստիպված են խոսել այդ մասին, քանի որ տեղի է ունեցել քառօրյա պատերազմ, որը, նույնիսկ Սերժ Սարգսյանի         խոստովանությամբ, հաղթել ենք միայն ժողովրդի ռեսուրսների հաշվին, ոչ թե տնտեսական և ռազմատեխնիկական          արդիական հնարավորությունների։         Եվ իհարկե, հիմա իշխանությունները ստիպված են խոսել, որ պետք է գողերը դատվեն, իսկ ծախսերը օպտիմալացվեն։

Պետք է խոսել, մինչև որ աղմուկը նվազի։ Որովհետև եթե խնդիրը խոսելը չէ, ապա արդեն իսկ հասարակությունն ականատես կլիներ կոնկրետ քայլերի, կոնկրետ դատերի։ Իսկ հիմա կան կոնկրետ հարցեր։ Ինչո՞ւ մինչև հիմա չկան դատվածներ գանձագողության համար։ Միայն Վազգեն Խաչիկյանն ու Մարգար Օհանյա՞նն էին Հայաստանի գանձագողերը։ Իսկ որտեղի՞ց Հայաստանի պաշտոնյաներին, նրանց որդիներին հսկայական բիզնեսները, այդ թվում և՝ Վարդան Այվազյանին։
Եթե Վարդան Այվազյանը հայտարարում է ծախսերի օպտիմալացման մասին, ապա հանձնե՞լ է Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի իր ծառայողական մեքենան, մի քանի տասնյակ հազար դոլար արժողության։ Կոչ արե՞լ է նույնն անել խորհրդարանի հանձնաժողովների իր կուսակից կամ ոչ կուսակից մյուս նախագահներին, իր կուսակից   այլ պաշտոնյաներին։
Ասե՞լ է, որ տարեկան 1 միլիարդ դրամ ծառայողական ավտոմեքենաների համար վատնելու փոխարեն, դրանով կարող էին գնել մի քանի անօդաչու սարքեր կամ այլ ռազմատեխնիկա՝ մեր բանակը հագեցնելու համար։

Կոնկրետ խոսողներ Հայաստանի             հասարակությանը պետք չեն, պետք են կոնկրետ գործեր, անձնական օրինակներ։ Ունա՞կ է դրան Վարդան Այվազյանը, և նրա որևէ կուսակից, թե՞ ոչ։ Հայկական զինուժի տասնյակ զոհերը հենց այդ խոսքերի ու ճառերի հետևանքն են, հետևանքն են այն բանի, որ իշխանություն կոչվածը ճառերից ու ճամարտակությունից բացի երկու տասնայակ տարի չի զբաղվել ոչնչով, չի լուծել ռազմավարական կարևորագույն հարցեր, չի պատրաստվել նոր պատերազմի, այլ ննջել է հնի դափնիների վրա։

Այդ ամենի համար իրենց կյանքով վճարեցին 7 տասնյակ լուսավոր հայորդիներ, մեկը մեկից խիզախ, մեկը մեկից նվիրյալ։ Նրանք չէին խոսում, նրանք կռվում էին և կկռվեին անձնապես շատ ավելի պաշտպանված իրավիճակում, եթե Հայաստանում իշխանությունը խոսելու փոխարեն գործ աներ՝ քառորդ դարում գոնե կեսն աներ այն ամենի, ինչը չորս օրում արեցին մեր տղաները»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՖրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Նոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք «Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է 5 մետր խորությամբ փոսը Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանԼույս չի լինի. հասցեներ Տեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ ԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. Թրամփ Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համարՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացրել է խաղաղաշինության և կանխարգելման ոլորտում իր նախաձեռնությունները Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին․ Մասուդ Փեզեշքիան Հայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան միգրացիոն կենտրոններ․ ՆԳՆ Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը ծրագրում է գրեթե կրկնապատկել գրին քարտի միջոցով քաղաքացիություն ստանալու գործընթացի արժեքը Հունիսի 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Վեց պակիստանյան կործանիչներ ուղեկցել են Իրանի նախագահի ինքնաթիռը ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հրապարակել են համագործակցության նոր զեկույց Զելենսկին չի մեկնի Լեհաստան՝ Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին Իրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ազնվացեղ եղջերուն գրավել էր անցորդներին Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Մոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանՌոնալդուն՝ 6 աշխարհի առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստ (տեսանյութ) Հայտնի է Հայաստանի Մ-19 ԵԱ հավաքականի հանդիպումների ժամանակացույցը Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգն աճում է․ դիվանագետ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետո ԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոնները Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով Հայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթեր Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային