Հալեպում շարունակվում է հայաբնակ թաղամասերի հրթիռակոծումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի Հալեպ քաղաքում համեմատաբար կարգավորվել են էլեկտրաէներգիայի եւ ջրի մատակարարումները։ Ինչպես հաղորդում է հայկական «Գանձասար» թերթը, էլեկտրաէներգիայի մատակարարումը օրական կազմում է 6 ժամ, իսկ ջուրն արդեն հասանելի է դարձել Հալեպի շատ թաղամասերի համար։ Սակայն հալեպցիները կտրված են արտաքին աշխարհից, հասանելի չէ նաեւ ինտերնետը։
Ինչ վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը, ապա իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հուլիսի 27-ին Հալեպի Նայալ թաղամասի հրթիռակոծումից զոհվել է մեկ մարդ, կան նաեւ վիրավորներ։ Նրանց ազգային պատկանելիության մասին թերթը ոչինչ չի հայտնում։
Ահաբեկիչների հրթիռները չեն շրջանցել նաեւ հայկական Նոր Գյուղ թաղամասը։ Հրթիռակոծումից թաղամասին հասցվել է նյութական վնաս։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



