Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տեսել ենք, թե ինչպես են ադրբեջանցիները կրակում սեփական զինվորների վրա. գեներալ Բալասանյանը նոր մանրամասներ է պատմել ռազմաճակատից (տեսանյութ).Armlur.am

ՎԻԴԵՈ

Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը ինձ համար անսպասելի չէր, որովհետև երբ որ մենք 1994 թվականի մայիսի 12-ին կնքեցինք հրադադարի պայմանագիրը, հակառակորդը սկսվել է պատրաստվել պատերազմի:

Արցախպրեսի հաղորդմամաբ` այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը հետ հարցազրույցում ասել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր,  գեներալ Վիտալի Բալասանյանը, որտեղ հետաքրքիր հայտարարություններ է արել:

«Մենք կարողացանք ժամանակին տալ պատասխան, մեր կրակը վարում էինք շատ ճիշտ, ընդհուպ մեկ սնարյադ հենց այնպես չենք կրակել, որովհետեւ ժամանակին մեր հրետանավորները եւ մնացած մնասնագետները, չեք պատկերացնի, թե ինչքան աշխատանք են կատարել, ամեն մի մետրի տեղը գիտեն: Այնպես չի, որ մենակ Ադրբեջանն ունի անօդաչու սարքեր, Ղարաբաղի  պաշտպանության բանակն էլ ունի անօդաչու սարքեր, մենք դրանք էլ ենք ժամանակին թռցնում եւ մարդիկ կոորդինատները, ամեն ինչը տեսնում են»,- ասել է Արցախի հերոսը:

Վիտալի Բալասանյանը նաեւ նշել է. «Իրենք շատ գրագետ մարտ են վարել, եւ ռազմավարական եւ մարտավարական իմաստով: Օպերացիաները ձախողվել է միանշանակ, բայց դա չի նշանակում, թե նրանք անգրագետ էին… համոզված եմ, որ շատ լուրջ պարապած էին: Թույլ չեն, չի կարելի թերագնահատել Ադրբեջանին: Մեր խնդիրը մեր շատ կարճ ժամանակահատվածում մոբիլիզացիան է, վերադասավորումը, մեր մոբիլ տեղաշարժը՝ զբաղեցնելով մեր դիրքերը:

Հակառակորդը պատկերացրել է, թե հրթիռահրետակոծությունից հետո մենք չէինք կարողանալու մեր դիրքերը զբաղեցնել, որովհետեւ ռազմաճակատի ամբողջ երկայնքով բոլոր ճանապարհները գտնվում էին հրետակոծության տակ՝ ընդհուպ երրորդ, չորրոդ ճանապարհները: Այսինքն, այնպես չէ, որ անգրագետ մարտ են վարել սրանք, ընդհուպ այն ճանապարհները, որ մենք պետք է մոտենայինք, գրավեինք մեր դիրքերը, բոլորը եղել են այդ բանի տակ: Նամանավանդ իրենց համար դա շատ հեշտ է եղել, որովհետեւ իրենք ունեն անօդաչու սարքեր, դրանց համար տարբերություն չկա, ցերեկը թռնել, թե գիշերը, այսինքն շատ հեշտ է օդից նայել եւ մարտը վարել, շատ գրագետ մարտ են վարել:

Հիմա հարց՝ ինչո՞ւ չեն կարողացել: Դա պետք է հարցնենք փոքրիկ Ալիեւին, Գլխավոր շտաբին, ՊՆ-ին եւ այն հրամանատարներին, որոնք այսօր ծառայում են Ադրբեջանի բանակում: Ես համոզված եմ, որ թվով շատ քիչ մարդիկ են գրագետ: Զորքի ստորին օղակը միշտ գտնվում է ճնշված վիճակում: Տեսնում ենք, թե դիրքերում ինչ է կատարվում` սոված, ծարավ, անտեր: Մենք ե´ւ օդից ենք տեսնում ե´ւ դիրքերից դիրքեր»: Գեներալը հաստատել է նաեւ, որ հայկական կողմից տեսել են, թե ինչպես են ադրբեջանցիները կրակում փախչող զինվորների վրա եւ նրանք չեն կարողանում նահանջել: «Մենք տեսնում էինք, որ նրանց թիկունքը փակ է, մենք լսում էինք այդ կրակոցները եւ տեսնում ենք, որ նրանց հրետանին չի թողնում, որ հետ գնան»,- ասում է Վիտալի Բալասանյանը:

Մանրամասները` տեսանյութում 

Իսպանիայի արտահերթ ընտրությունները վտանգում են ԵՄ երկարաժամկետ բյուջեն․ Politico Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակըՊարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա ՂահրամանյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan «Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք Չալաբյան«Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Իսկ իրականում՝ ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել սահմանըՌուսաստանը հարվածել է Զապորոժյեում Դնեպրի վրայի կամրջին. հինգ մարդ է տուժել Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Սպիտակ տունը Politico-ի լրագրողներին թույլ չի տվել բարձրանալ Թրամփի ինքնաթիռ Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 ԱՄՆ-ն չի տարհանի իր դեսպանատունը Կիևից՝ չնայած Ռուսաստանի uպառնալիքներին․ Ռուբիո Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ Սավգուլյան