Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երդվում եմ, մայրիկ, մի օր տուն կգամ․ 20-ամյա Ազատ Սիմոնյանը ընտանիքի միակ որդին էր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

News.am-ը գրում է.

Ժամկետային զինծառայող, 20-ամյա Ազատ Սիմոնյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի հարձակման առաջին օրվանից անհայտ կորած, նախօրեին  զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ  հայկական կողմին  հանձնված 18 զոհից մեկն է։ Նա Կոտայքի մարզի Կամարիս գյուղից էր, բանակ էր զորակոչվել 2015-ին։ Մինչեւ երեկ ընտանիքում հույսի նշույլ են ունեցել, որ Ազատը զինակիցների հետ մի թփի տակ պատսպարված կլինի։

Մոր բարեկամուհին՝ տիկին Սոնիկը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ պատերազմը սկսվելու առաջին օրվանից որդուց զանգ չստանալով՝ հայրը քեռու հետ մեկնել է Ղարաբաղ։ Զորամաս են գնացել, հարց ու փորձ արել, չեն գտել։ Որդու դատարկ մահճակալը տեսնելով՝ հայրը չի դիմացել, բարձրաձայն հեկեկացել է, բայց հոգու խորքում հույսեր փայփայել, որ միակ որդին մի  ձորում մի թփի տակ ընկերների հետ թաքնված կլինի։  Այսօր առավոտյան գույժը լսել են։

«Ապրիլի 1-ին  զանգել էր տուն խոսել մոր հետ բարի գիշեր ասել ու էլ չի զանգել․․․ Ապրիլի 2-ին իմացանք՝ ինչ ա եղել։ էդ օրը եկա տեսնեմ՝ իր մաման լավաշ ա թխում ու հեռախոսի զանգերը չի լսում, ասեցի՝ էս ինչ զանգեր են։ Հենց պատասխանեց, ասեցին՝ կռիվն սկսվել ա։ Իմացանք՝ Ջաբրայիլի վրա են հարձակվել, երեխեն էլ էնտեղ․․․Էդ օրվանից ամեն օր հավաքվել ենք իրանց տուն հույս ունենալով, որ մի լավ լուր կլսենք»,-ասաց տիկին Սոնիկը՝ նշելով, որ Ազատը շատ ուշադիր էր մոր ու երկու քրոջ նկատմամբ։

Տիկին Սոնիկի դուստրը  ուսուցչուհի է, թեեւ Ազատին չի դասավանդել, բայց ասաց՝  լուսավոր ու բարի տղա էր, բոլորին հասնող։ Մնացածն էլ հավելեց դպրոցի տնօրեն Արամայիս Ենոքյանը․«Ազատը եւ խելոք էր, եւ խելացի, ուզում էր բանակից հետո  ծրագրավորող դառնար, համակարգչային խնդիրներ էր լուծում  ու միշտ մրցանակներ ստանում։ Հումորով էր, ընկերների մանկավարժների սերն էր վայելում, բանակից չէր տրտնջում․․․»,- հիշեց տնօրենը։ Ազատը դպրոցն ավարտելուց հետո  խոհարարական քոլեջում է սովորել ու միշտ պարծեցել համեղ պատրաստելու իր հմտություններով։ Հորեղբայր Խաչիկն էլ հպարտացավ Ազատի խելքով, համակարգչային գիտելիքներով։

«Ազատը էնպես բաներ կարող էր անել, որ բոլորս զարմանում էինք, ինչեր էր հնարում․․․Մի օր չլսեցինք դժգոհեր ծառայությունից, չլսեցինք՝ երբ ա դիրքերում, երբ՝ զորամասում»։ Հորեղբայրը Մոսկվայից ապրիլի 2-ին է ժամանել, հենց լսել է պատերազմի ու զարմիկի անհետանալու մասին։ Օրեր շարունակ հուսադրել, գոտեպնդել ու հորդորել է ծնողներին՝ մտածեն միայն լավ բանի մասին․ «Ես եկա Մոսկվայից հորը տեսա հանգստացնում էի, ասում էի՝ արի լավ բան մտածենք, ինչի վատ բան մտածենք, մեծ կա հետը, կամանդիր կա հետը, հաստատ մի տեղ  թաքնված կլինեն, մի ձորում կլինեն, ու էսօր առավոտյան լսեցինք գույժը»։

Ազատին կհուղարկավորեն հայրենի Կամարիս գյուղում։

Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՖրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Նոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք «Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է 5 մետր խորությամբ փոսը Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանԼույս չի լինի. հասցեներ Տեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ ԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. Թրամփ Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համարՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացրել է խաղաղաշինության և կանխարգելման ոլորտում իր նախաձեռնությունները Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին․ Մասուդ Փեզեշքիան Հայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան միգրացիոն կենտրոններ․ ՆԳՆ Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը ծրագրում է գրեթե կրկնապատկել գրին քարտի միջոցով քաղաքացիություն ստանալու գործընթացի արժեքը Հունիսի 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Վեց պակիստանյան կործանիչներ ուղեկցել են Իրանի նախագահի ինքնաթիռը ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հրապարակել են համագործակցության նոր զեկույց Զելենսկին չի մեկնի Լեհաստան՝ Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին Իրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ազնվացեղ եղջերուն գրավել էր անցորդներին Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Մոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանՌոնալդուն՝ 6 աշխարհի առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստ (տեսանյութ) Հայտնի է Հայաստանի Մ-19 ԵԱ հավաքականի հանդիպումների ժամանակացույցը Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգն աճում է․ դիվանագետ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետո ԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոնները Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով Հայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթեր Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Դալարիկ գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ը․ վերջինը կոտրել է բետոնե սյունն ու կողաշրջվել․ կա վիրավոր