Մոսկվայում տեղումների պատճառով մոտ 300 չվերթ է հետաձգվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏեղումների և փոթորկի պատճառով երեկ Մոսկվայի օդանավակայաններում մոտ 300 չվերթ է հետաձգվել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Նախնական տվյալներով՝ «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայաններում 286 չվերթ է հետաձգվել, այդ թվում՝ 146 ժամանող և 141 մեկնող»,-ասել է գործակալության աղբյուրը։
Նշվում է, որ 17 չվերթներ «Շերեմետևոյից» տեղափոխվել են Ռուսաստանի այլ օդանավակայաններ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ առնվազն 6 ինքնաթիռ եղանակային պայմանների պատճառով չի կարողացել վայրէջք կատարել «Շերեմետևո» օդանավակայանում։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



