Դավիթ Լոքյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ապրիլի 11-ին ընդունել է Ասիական Զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին, նախարարը գոհունակությամբ է խոսել վերջին տարիներին Հայաստանում Ասիական Զարգացման բանկի ակտիվ գործունեության մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Ասիական Զարգացման բանկի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին, մասնավորապես` Կոշտ թափոնների կառավարման (SWM) ներդրումային ծրագրին, Երկրորդական քաղաքների զարգացման ներդրումային ծրագրին և Սեյսմիկ ապահովության բարելավման ծրագրին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



