Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գավառի պետական համալսարանն աջակցում է Մարտակերտի ավերածությունների վերականգնմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի ուսանողները, շրջանավարտները, դասախոսներն ու աշխատակազմն անմասն չեն մնացելԱրցախում, Հայաստանում եւ Սփյուռքում սկիզբ առած հզոր հայրենասիրական շարժումից, որի նպատակն է` աջակցել Արցախի սահմանները պաշտպանող քաջարի հայորդիներին, մասնակցել թշնամու կողմից ռմբակոծված խաղաղ բնակավայրերի վերականգնմանը:

Ինչպես տեղեկացրին  Գավառի պետական համալսարանի հասարակայնության  հետ կապերի  եւ լրատվության բաժնից, համալսարանի   ուսանողական խորհուրդը կազմակերպել է «Զորավիգ լինենք հայ զինվորին» ակցիա, որի շրջանակներում հավաքագրված անհրաժեշտ պարագաներն ուղարկվել են Արցախ, իսկ հանգանակված 150.000 ՀՀ դրամը փոխանցվել է Արցախի օգնության հիմնադրամին:

Գավառի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արեգ Սինանյանը տեղեկացրեց, որ ուսանողների պատրաստած ծանրոցներն Արցախ է հասցրել ԳՊՀ հեռակա ուսուցման ֆակուլտետի ուսանող Խաչիկ Գեւորգյանը, ով հայրենիքի սահմանները պաշտպանողների շարքերը համալրել է որպես կամավոր:

«Ծանրոցները ներառում են սննդամթերք, տաք հագուստ, առաջին անհրաժեշտության իրեր, հիգիենայի պարագաներ: Արկղերում նաեւ ուսանողների նամակներն են՝ հասցեագրված հայրենյաց պաշտպաններին՝ թաթախված սիրո, հավատի, անսահման երախտագիտության զգացումներով, լի աղոթքի եւ օրհնանքի խոսքերով, խաղաղ երկնքի ներքո ապրելու եւ արարելու մաղթանքներով»,-նշեց Արեգ Սինանյանը:

 Պատերազմական գործողությունների ընթացքում Մարտակերտ քաղաքին պատճառված ավերածությունների  վերականգնմանը  աջակցելու համար Գավառի պետական համալսարանի ռեկտորատը, բանակցելով Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի հետ, բուհի նպատակների համար ձեռք բերված երկու հարյուր հիսուն քառակուսի մետր ապակին սիրով տրամադրեց Մարտակերտ քաղաքի դպրոցին։

Ապակիները կօգտագործվեն ինչպես Մարտակերտի դպրոցի, այնպես էլ բնակելի տների կոտրված պատուհանները վերանորոգելու նպատակով:

«Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համազգային մտահոգության խնդրի շուրջ քննարկումների ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարության մուտքի առջեւ տեղի ունեցած

բողոքի ակցիային մասնակցեցին նաեւ Գավառի պետական համալսարանի բազմաթիվ ուսանողներ եւ  աշխատակիցներ: Մեկ րոպե լռությամբ ցույցի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին ադրբեջանական ագրեսիային դիմակայելիս  զոհված հերոս հայորդիների հիշատակին»,-տեղեկացրին Գավառի պետական համալսարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Խոսրով Խլղաթյան

Ռեկորդային տեղումներ Հայաստանում. Սևանա լճի մակարդակը այսօր ամենաբարձրն է վերջին 10 տարվա համեմատ Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցՕդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Բանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Մայրը վաճառել է իր աղջկան՝ կապիկ գնելու համարՀակագազ է պետք, կոյուղաջրերի միջով ենք մտնում տուն. ահազանգ Գյումրիի Վարդբաղ թաղամասիցՀայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՖրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Նոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք «Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է 5 մետր խորությամբ փոսը Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանԼույս չի լինի. հասցեներ Տեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ ԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. Թրամփ Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համարՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացրել է խաղաղաշինության և կանխարգելման ոլորտում իր նախաձեռնությունները Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին․ Մասուդ Փեզեշքիան Հայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան միգրացիոն կենտրոններ․ ՆԳՆ Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը ծրագրում է գրեթե կրկնապատկել գրին քարտի միջոցով քաղաքացիություն ստանալու գործընթացի արժեքը Հունիսի 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Վեց պակիստանյան կործանիչներ ուղեկցել են Իրանի նախագահի ինքնաթիռը ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հրապարակել են համագործակցության նոր զեկույց Զելենսկին չի մեկնի Լեհաստան՝ Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին Իրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ազնվացեղ եղջերուն գրավել էր անցորդներին Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Մոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանՌոնալդուն՝ 6 աշխարհի առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստ (տեսանյութ) Հայտնի է Հայաստանի Մ-19 ԵԱ հավաքականի հանդիպումների ժամանակացույցը Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին