Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թալիշից ընտանիքով Լոռի ներգաղթած զինվորականը պատմում է, թե ինչպես էր թշնամին պլանավորել հարձակումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախցի զինվորական Մխիթար Ավանեսյանը, ով, մի կերպ փրկելով ընտանիքը, հրետակոծված մեքենայով տեղափոխել է Հայաստան, պատմում է Թալիշի վրա ադրբեջանցիների հարձակման, թշնամու ընտրած մարտավարության մասին:

«Անընդհատ, մինչև էս պահը ճիշտ է, շատ է եղել, որ հովիվների ուղղությամբ է գնդակոծվել, դե, դիրքերի մասին խոսք չկա, երևի օր չի եղել, որ դիրքերը չգնդակոծվեն տարբեր տրամաչափերի զինատեսակներից, բայց որ հրետանի, տանկեր, ավիացիա օգտագործեն, դա, երևակայի, վերջին ժամանակներում՝ սեպտեմբերի 25-ից հետո են սկսել կիրառել: Դեկտեմբերին էին էլի նույն ձևով ակտիվացել, բայց որ այդ ամբողջ ժամանակահատվածում երբևէ գյուղի վրա, բնակավայրի ուղղությամբ չեն կրակել, կարծում էինք՝ երևի վախենում են:

Ճիշտ է, մեծ գյուղ է եղել Թալիշը, բայց որպես վերաբնակեցված, խտությունը շատ խիտ չի եղել գյուղի մասշտաբի համեմատ, ասում էինք՝ երևի վախենում են գյուղին խփեն, պատասխան կրակով մենք էլ իրենց գյուղին կխփեինք, իրենք էլ լավ խիտ բնակեցված, ավելի շատ վնաս կունենային: Այդպես էինք, համենայն դեպս, պատկերացնում պատճառը: Բայց, փաստորեն, իրենք լավ նախապատրաստվել էին՝ գաղտնի, ամեն ձևով, դիվերսիոն խմբեր էին մտցրել նախքան հարձակումը: Համագյուղացիների ասելով՝ ամսի 1-ի երեկոյան արդեն օտար զինվորական համազգեստով մարդ են նկատել գյուղում, կարծել են հատուկ նշանակության խմբերից են»,-պատմում է զինվորականն ու վերլուծում թշնամու հարձակման պլանը:

«Եղել է մի քանի զուգահեռ գործողություններով. միաժամանակ գնդակոծվել է գյուղի կենտրոնը, ծայրամասերը սկզբի հրետակոծության ժամանակ այդքան չեն հարվածվել՝ երևի նպատակ ունենալով դիվերսոն խմբերով էլ ծայրամասերում բնակչության մեջ խուճապ առաջացնել, տները մտնել, բնակիչներին վնասել: Հրետակոծության հետ միաժամանակ իրենց հարձակվող խմբերն արդեն գաղտագողի մոտեցած են եղել մեր դիրքի մատույցներին, գյուղը գնդակոծվելու հետ միասին սահմանի վրա էլ են հարձակվել: Ուղղակի չեն պատկերացրել, որ մեր 18 տարեկան զինվորն ի վիճակի է նման դիմադրություն ցույց տալ:

Ճիշտ է, 90-ականներին որոշակի մասնակցություն ունեցել եմ պատերազմին, բայց այն ժամանակ, հավատացեք, համոզված եմ, որ ես չէի կարող անել այն, ինչ որ այսօրվա մեր զինվորն է արել: Հերոսաբար կռվել են: Նռնականետորդը դատարկ նռնականետը ձեռքին վազել է տանկի ուղղությամբ, նրանք էլ մտածել են, որ երևի ուզում է խփի, փախել են, նման պատկեր էլ ենք ունեցել: Այսպիսի տղաներ ունենք»,- ասում է արցախցի Մխիթար Ավանեսյանը: 

Ադրինե Թորոսյան

Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Ռեկորդային տեղումներ Հայաստանում. Սևանա լճի մակարդակը այսօր ամենաբարձրն է վերջին 10 տարվա համեմատ Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցՕդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Բանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Մայրը վաճառել է իր աղջկան՝ կապիկ գնելու համարՀակագազ է պետք, կոյուղաջրերի միջով ենք մտնում տուն. ահազանգ Գյումրիի Վարդբաղ թաղամասիցՀայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՖրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Նոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք «Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է 5 մետր խորությամբ փոսը Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանԼույս չի լինի. հասցեներ Տեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ ԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. Թրամփ Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համարՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացրել է խաղաղաշինության և կանխարգելման ոլորտում իր նախաձեռնությունները Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին․ Մասուդ Փեզեշքիան Հայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան միգրացիոն կենտրոններ․ ՆԳՆ Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը ծրագրում է գրեթե կրկնապատկել գրին քարտի միջոցով քաղաքացիություն ստանալու գործընթացի արժեքը Հունիսի 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Վեց պակիստանյան կործանիչներ ուղեկցել են Իրանի նախագահի ինքնաթիռը ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հրապարակել են համագործակցության նոր զեկույց Զելենսկին չի մեկնի Լեհաստան՝ Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին Իրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ազնվացեղ եղջերուն գրավել էր անցորդներին Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Մոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանՌոնալդուն՝ 6 աշխարհի առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստ (տեսանյութ)