Ավելի քան 5 հազար զինծառայողներ են մասնակցում Griffin Strike բրիտանա-ֆրանսիական զինավարժանքներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվելի քան 5 հազար զինծառայողներ են մասնակցում Griffin Strike բրիտանա-ֆրանսիական համատեղ զինավարժանքներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ, որն արվել Է զինավարժանքների սկսվելու առթիվ:
Ռազմական գերատեսչության տեղեկատվությամբ՝ զինավարժանքները «կդառնան թեստ միացյալ բազմազգ ռազմարշավային զորքերի համար, որոնք ստեղծվել են 2010 թվականին: Նախարարությունն ընդգծում Է, որ այդ զորքերն ունակ են «կատարելու ուժերի արագ ծավալում հակամարտությունների գոտիներում ՆԱՏՕ-ի կամ կոալիցիայի ավելի լայն գործողությունից առաջ կամ խաղաղապահ գործառույթների կատարման, տարերային աղետների հետեւանքների վերացման կամ Էլ մարդասիրական օգնության տրամադրման խնդրանքների բավարարման համար»:
Griffin Strike զինավարժանքները կավարտվեն ապրիլի 23-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



