Ադրբեջանում չեղարկվել է Հեյդար Ալիեւին նվիրված ծաղկի տոնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանում չեղարկվել է 2003 թվականին Իլհամ Ալիեւի իշխանության գալուց հետո Ալիեւ ավագի` Հեյդար Ալիեւի ծննդյան օրվան` մայիսի 10-ին նվիրված և վերջին 10 տարիներին ավանդույթի վերածված Ծաղկի տոնը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է modern.azլատվական կայքը` հղում կատարելով Բաքվի գործադիր իշխանությանը:
Հեյդար Ալիեւի ծննդյան օրվան նվիրված Ծաղկի տոնին ադրբեջանական կառավարությունը տասնյակ միլիոն դոլարներ էր ծախսում, իսկ անցյալ տարի ծախսել էր 70 մլն դոլար, ինչը դժգոհություն էր առաջացնում բնակչության շրջանում, որի մեծ մասն ապրում է աղքատության մեջ:
Ինչպես երեւում է` Բաքվի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլյան ագրեսիայի արդյունքում հարյուրավոր կորուստ տալու պատրվակով Ծաղկի տոնը չեղարկել են նավթի էժանացման հետեւանքով Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով:



