Ֆուտզալի առաջատարը հաղթեց հերթական տուրում
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտզալի առաջնության 17-րդ տուրը տեղի ունեցավ ապրիլի 10-ին:
«Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հայտնում է, որ ֆուտզալի առաջնության 2-րդ շրջափուլի 17-րդ տուրում կայացել է երկու հանդիպում:
Առաջնության առաջատար «ՀՊՏՀ» թիմը 5-2 հաշվով առավելության է հասել «Գյումրի» թիմի նկատմամբ, իսկ «ՎՊՀ»-«Չարբախ» խաղում հաջողության գրանցեցին մրցաշարային աղյուսակում 2-րդ տեղը զբաղեցնող «Չարբախ»-ի ֆուտզալիստները:
Հաղթանակներից հետո «ՀՊՏՀ»-ի հաշվին արդեն 22 միավոր կա, իսկ «Չարբախ»-ի հաշվին` 17: «ՎՊՀ»-ի թիմն ընթանում է վերջին տեղում` ունենալով 5 միավոր` ընդամենը մեկ միավոր պակաս «Գյումրի» թիմից:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



