Անկարայում հակաահաբեկչական նոր գործողություն է սկսվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական ոստիկանությունը երկրի մայրաքաղաք Անկարայում հերթական հակաահաբեկչական գործողությունն է սկսել:
Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, միայն այսօր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու կասկածանքով արդեն 15 մարդ է ձերբակալվել: Ձերբակալվածներից 11-ն օտարերկրացիներ են:
Հիշեցնենք, որ վերջին օրերին իրականացված հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ձերբակալվել է 1.050 մարդ:
Նախօրեին ձերբակալվել էր «Իսլամական պետություն» խմբավորման թուրքական թևի ղեկավար Խալիս Բայանջուքը, որն ավելի հայտնի է որպես Աբու Խանզալ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



